Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխած դատավոր Դավիթ Գրիգորյանին դատախազներն ինքնաբացարկ կհայտնեն. Դատախազություն
«Մարտի 1»-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու վերաբերյալ որոշում կայացնող դատավոր Դավիթ Գրիգորյանին մեղադրող կողմն ինքնաբացարկի միջնորդություն կհայտնի:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:
«Գործով մեղադրող դատախազները միջնորդություն կներկայացնեն Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանին ինքնաբացարկ հայտնելու վերաբերյալ: Բացի այդ, նշեմ, որ կալանքը փոխելու վերաբերյալ դատարանի որոշումը բողոքարկվելու է, բողոքը պատրաստվում է»,-ասաց Խաչատրյանը:
Հիշեցնենք, որ մայիսի 18-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը փոխել էր Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը՝ Արցախի գործող և նախկին նախագահներ Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի անձնական երաշխավորությամբ: Նշենք, որ «Մարտի 1»-ի գործից առանձնացված մասը ևս Դավիթ Գրիգորյանի վարույթում է: Նախնական դատական նիստի մեկնարկին Դավիթ Գրիգորյանին ինքնաբացարկի միջնորդություն էին հայտնել նաև Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները՝ գլխավորի դատախազի՝ դատավորների համար նախատեսված ծառայողական մուտքից մուտք գործելու հիմնավորմամբ:


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
Հունաստանում սննդի գործարանում բռնկված հրդեհը երեք մարդու կյանք է խլել
17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը