Ոստիկանություն եմ ներկայացրել Հրանտ Մարգարյանի դեմ հարձակման տեսագրությունները. Դրանք կկցվեն գործին. Գեղամ Մանուկյան
Այսօր ոստիկանության բաժին եմ ներկայացրել շաբաթ օրը Ազատության հրապարակում մի խումբ անձանց կողմից ՀՅԴ Բյուրոյի նախկին ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի եւ նրա ընտանիքի ու թոռների դեմ վայրենի հարձակման բազմաթիվ տեսագրությունները, որոնք կցվելու են քննվող գործին։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության հասարակական-քաղաքական հաղորդումների պատասխանատու, ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը:
Նա, մասնավորապես, նշել է.
«Ենթադրում եմ, որ առաջիկայում արդեն կհարուցվի քրեական գործ, խմբակային խուլիգանություն հոդվածի հատկանիշներով։ Ի դեպ, ոստիկանները արագ, դեպքից կարճ ժամանակ անց արձագանքել էին ահազանգին եւ արագ քննություն սկսել։ Ոստիկանների արագ արձագանքման եւ պրոֆեսիոնալ քայլերի շնորհիվ էր հնարավոր եղել խուսափել ավելի ծանր բախումից։ Հակառակ դեպքում, եթե նրանք արագ չարձագանքեին, Հրանտ Մարգարյանի որդին՝ Մխիթար Մարգարյանը մի քանիսի մռութը կփշրեր, որի համար ուներ բարոյական եւ իրավական բոլոր իրավունքները, քանզի վտանգված էին իր երկու մանկահասակ զավակները։ Երեխաները սակայն բավականին վախեցել են։
ՀԳ. առայժմ Հայաստանի իշխանություններրի կողմից որեւէ արձագանք չկա»:


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
Հունաստանում սննդի գործարանում բռնկված հրդեհը երեք մարդու կյանք է խլել
17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը