Հենց հիմա համապատասխան դիմում եմ պատրաստում՝ Գլխավոր դատախազին ներկայացնելու համար. փաստաբան
«Հենց հիմա համապատասխան դիմում եմ պատրաստում՝ Գլխավոր դատախազին ներկայացնելու համար»,-քիչ առաջ «Փաստինֆո»-ի հետ զրույցում այս մասին ասաց փաստաբան Էրիկ Ալեքսանյանը. «Մենք դիմում ենք, որպեսզի նա համապատասխան գնահատականի արժանացնի քաղաքացիների կողմից կատարված գործողությունները, որովհետեւ քիչ առաջ արձանագրեցինք, որ քաղաքացիները խոչընդոտում են փաստաբանների գործունեությանը, իսկ դա քրեորեն պատժելի արարք է»։
Բանն այն է, որ փաստաբանը փորձել է մուտք գործել Երեւանի ընդհանուր իրավասության դատարան՝ իր պաշտպանյալ Արմեն Գեւորգյանի գործով դատական ակտ վերցնելու համար, սակայն դատարանի մուտքը արգելափակած քաղաքացիները նրան թույլ չեն տվել դա անել. «Ակտը վերաբերում էր Արմեն Գեւորգյանի ամբողջ գույքի վրա կալանք դնելով պայմանավորված՝ վերջինիս իրավունքների խախտմանը, որ օրեր առաջ արձանագարվել էր դատարանի կողմից։ Մենք դատարանի հետ պայմանավորվածություն ունեինք, որ երկուշաբթի դատական ակտը պատրաստ է լինելու, եւ ես կարող եմ գալ առձեռն, վերցնել»։
«Փաստինֆո»-ի հետ զրույցում Էրիկ Ալեքսանյանն ասաց, որ քաղաքացիներն իրեն հայտնել են, որ ներսում որեւէ մեկը չկա. «Ես ցանկացա մտնել, անձամբ դրանում համոզվել, սակայն, ինչպես տեսաք, նրանք չթողեցին, եւ եթե այս գործողությունները համապատասխան գնահատականի չարժանացնեն, մենք հերթական անգամ կարձանագրենք, որ Դատախազությունն իր տեղում չէ»։


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
Հունաստանում սննդի գործարանում բռնկված հրդեհը երեք մարդու կյանք է խլել
17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը