«Բռնազավթված Հայաստան». Բողոքի ցույց՝ Հայաստանում ԵՄ պատվիրակության ներկայացուցչության դիմաց
Հայաստանում ԵՄ պատվիրակության ներկայացուցչության դիմաց այս պահին տեղի է ունենում «Ադեկվադ» հասարակական կազմակերպության գաղափարակիցների ակցիան։ Այս մասին տեղեկանում ենք «Ադեկվադ» ֆեյսբուքյան էջից։
««Ադեկվադ» ՀԿ-ը պնդում է, որ Նիկոլ Փաշինյանը հանդիսանում է Հայաստանի պետականության կորստին տանող այս սաբոտաժի ընդամենը կատարածու, իսկ իրական լծակները գտնվում են օտարերկրյա գործակալական ցանցի քողարված տերերի ձեռքում։
ԵՄ գրասենյակը տարիների ընթացքում փաստացի հովանավորել է ՀՀ-ում տնտեսական, քաղաքական, կադրային, ֆինանսական, հոգեբանական, հասարակական, օրենսդիր, իսկ այժմ՝ նաեւ դատական իշխանության ճգնաժամի առաջացումը։ Այսպիսով՝ ԵՄ-ը նպաստում է ոչ թե Հայաստանում ժողովրդավարական արժեքների ամրապնդմանը, այլ հակառակը՝ դրանց արժեզրկմանը։
ԵՄ հայաստանյան ներկայացուցչության առջեւ այս պահին տեղի է ունենում «Ադեկվադ» ՀԿ-ի գաղափարակիցների ինքնաբուխ ակցիան։ Տասնյակ մասնակիցներ վեր են պարզել պաստառներ հետեւյալ գրություններով՝ «Svitalsik» (Սվիտալսիկ), «Take your puppets back» (հետ վերցրեք ձեր խամաճիկներին), «Armenia under occupation» (բռնազավթված Հայաստան) եւ այլ պաստառներ։
Բոլոր նրանց, ովքեր գիտակցիւմ են այս սաբոտաժի աղետալի հետեւանքները, մասնակիցները կոչ են անում միանալ շարժմանը՝ ԵՄ գրասենյակի առջեւ»,–գրված է գրառման մեջ։


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
Հունաստանում սննդի գործարանում բռնկված հրդեհը երեք մարդու կյանք է խլել
17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը