Ալավերդու պետական քոլեջի 13 դասախոս ազատվել է աշխատանքից․ տնօրենի դեմ բողոքը շարունակվում է
Ալավերդու պետական քոլեջի պրոֆեսորադասախոսական կազմի 13 աշխատակից իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից։ Այս մասին NEWS.am-ին տեղեկացրին քոլեջի աշխատակիցները։
Քոլեջի առաջին կուրսի ուսանող Հրաչ Մկրտչյանը պատմեց, որ մայիսի 8–ին քոլեջի տնօրենի լիազորությունները կատարում է նախկին փոխտնօրեն Աստղիկ Ավետյանը, և ուսանողությունը նրան այդ պաշտոնում տեսնել չի ցանկանում։ Ուսանողները, ըստ Հրաչ Մկրտչյանի, կհետևեն դասախոսներին, փաստաթղթերը հետ կվերցնեն քոլեջից․ «Պետական քննությունները ոնց որ թե չեն լինելու»,– ասաց նա։
Հրաչ Մկրտչյանը հայտնեց, որ աշխատանքից ազատված դասախոսները մասնակցել են բողոքի ակցիաներին, կանգնել են իրենց ուսանողների կողքին։ Այժմ էլ քոլեջում դասադուլ է, ուսանողության մի մասը քոլեջ չի գալիս, իսկ մյուս մասը ակցիա է անում և լսարան չի մտնում. դասապրոցեսը խաթարված է։
«Մենք պատրաստ ենք ընդունել յուրաքանչյուր մարդու՝ միայն ոչ Աստղիկ Ավետյանին, քանի որ նրա հետ աշխատելը բարդ է»,- ասաց Հրաչ Մկրտչյանը։
Ուսանողը նաեւ նշեց, որ այդ խնդրով դիմելու են Կրթության և գիտության նախարարություն։
Հիշեցնենք, որ մայիսի 8–ից Ալավերդու պետական քոլեջում դասադուլ է, անձնակազմից 19 հոգի ազատման դիմում էր գրել։ Նախկին տնօրեն Ռուդոլֆ Ստեփանյանը այլևս չի ղեկավարում քոլեջը, նրա փոխարեն տնօրենի լիազորությունները կատարում է փոխտնօրեն Աստղիկ Ավետյանը։ Դասախոսներն ու ուսանողները հիմնականում դեմ են այս նշանակմանը, ըստ նրանց՝ վերջինիս մարդկային հատկանիշների, գրագիտության, բանիմացության, կոլեկտիվի մեջ պառակտում մտցնելու պատճառով։


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
Հունաստանում սննդի գործարանում բռնկված հրդեհը երեք մարդու կյանք է խլել
17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը