Ավստրիայի փոխկանցլերը ռուսական «սկանդալի պատճառով» հայտարարել է հրաժարականի մասին
Ավստրիայի փոխկանցլեր Հայնց Քրիստիան Շտրախեն շաբաթ տեսանյութի հետ կապված սկանդալից հետո հայտարարել է հրաժարական տալու մասին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
«Այսօր ես 11:00-ին խոսել եմ կանցլեր Սեբաստիան Կուրցի հետ, խնդրել եմ Ավստրիայի փոխկանցլերի պաշտոնից հրաժարականի մասին եւ նա կընդունի այդ որոշումը», - լրագրողներին ասել է Շտրախեն:
2017 թ. Ավստրիայում կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքում Ավստրիայի պահպանողական ժողովրդական կուսակցությունը կանցլեր Սեբաստիան Կուրցի գլխավորությամբ կոալիցիոն կառավարություն էր ձեւավորել, Ավստրիայի ազատության կուսակցության հետ, որը ղեկավարում է Շտրախեն:
Ավելի վաղ Spiegel եւ Sueddeutsche Zeitung հրատարակությունները իրենց տրամադրության տակ հայտնված տեսագրությանը վկայակոչելով հաղորդել էին, որ 2017-ին Շտրախեն ենթադրյալ ռուսաստանցի Ալյոնա Մակարովայի հետ քննարկել է իր կողմից Kronen Zeitung թերթի գնման հնարավորությունը՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններում օգնություն ստանալու համար:
Բացի այդ հրատարակությունները նշել են, որ հանդիպմանը քննարկվել են նաեւ այլ գործարքներ, որոնք կնքելու դեպքում Մակարովան կարող էր պետական գործարքներ ստանալ՝ Ավստրիայի ազատության կուսակցությանը ցուցաբերած օգնության դիմաց, որի ղեկավարը Շտրախեն է:
Ավստրիայի Գերագույն դատախազությունը հայտնել է, որ կստուգի այդ տեսագրությունը:
Welt թերթն իր հերթին նշել է, որ խոսակցությունը, որի հատվածները հայտնվել են ԶԼՄ-ի տրամադրության տակ, տեւել է 6 ժամ, ընդ որում այսպես կոչված ռուսաստանցի կինն ընդամենը խայծ է եղել, հավելելով, որ ըստ ամենայնի, տեսագրված հանդիպումը թակարդ է եղել: Նույն կարծիքին է նաեւ Spiegel-ը, որը պարզաբանում է, որ վիլլայում, որտեղ քննարկվել են բազմամիլիոն գործարքները, տեղադրված են եղել մի քանի թաքնված տեսախցիկներ: Սակայն անհայտ է մնում, թե ով եւ ինչ նպատակով է թակարդ ստեղծել փոխկանցլերի համար:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...