Զոհրաբ Մնացականյանը մասնակցել է Եվրոպայի խորհրդի 70-ամյակին նվիրված նախարարական համաժողովին
Մայիսի 17-ին աշխատանքային այցով Հելսինկիում գտնվող ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը մասնակցեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի 129-րդ նստաշրջանին, որը նվիրված էր նաեւ Եվրոպայի խորհրդի 70-ամյակին:
Հյուրերին ուղղված ողջույնի խոսքերով հանդես եկան Ֆինլանդիայի վարչապետ Յուխա Սիպիլյան, ԵԽ նախարարների կոմիտեի նախագահ Թիմո Սոինին եւ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը:
Նախարար Մնացականյանը, շնորհավորելով բոլորին կառույցի 70-ամյակի կապակցությամբ, իր ելույթում նշեց. «Մեր հավաքական հանձնառություններին ուղղված բազմաթիվ մարտահրավերների լույսի ներքո եվրոպական միասնությունը պարտադիր պահանջ է: Ժողովրդավարության արժեքների եւ մարդու իրավունքների պաշտպանության անտեսումը, ինչպես նաեւ դրանց ձախողումների հանդուրժումը հանգեցնում են հավաքական ամնեզիայի: Մենք մոռանում ենք, որ ժողովրդավարությունը, մարդու իրավունքները եւ օրենքի գերակայությունն անցյալ 70 տարիների դժվարին աշխատանքի արդյունքն են: Մենք պետք է հիշենք, որ Եվրոպայում ժողովրդավարական հասարակության այլընտրանքներն աղետալի են: Համընդհանուր ժողովրդավարական եվրոպական տարածքը հենց այնպես չի տրվել: Թե՛ մեր ազգային եւ թե՛ մեր հավաքական եվրոպական հաստատությունները հետեւողական ապրապնդման կարիք ունեն»: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շնորհակալություն հայտնեց Ֆինլանդիային Նախարարների խորհրդում արդյունավետ նախագահության համար եւ հաջողություն մաղթեց Ֆրանսիային իր հետագա նախաձեռնություններում:
Նստաշրջանի ավարտին կազմակերպության նախագահությունը Ֆինլանդիայից փոխանցվեց Ֆրանսիային:
Նախորդ օրը Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը մասնակցեց Եվրոպայի խորհրդի 70-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումներին:


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
Հունաստանում սննդի գործարանում բռնկված հրդեհը երեք մարդու կյանք է խլել
17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը