Թրամփը խոստացել է «ԱՄՆ-ի դռները բացել բարձր որակավորում ունեցող մասնագետների առաջ»
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրել է իր պատկերացմամբ կատարյալ միգրացիոն ծրագիր, որն առաջարկում է խստացնել միգրացիոն օրենքներն ու բալային սանդղակի վրա հիմնված համակարգ ստեղծել:
Ինչպես նշում է Daily Mail-ը, Թրամփն ասել է, որ աշխատանքային այցագիր ստանալու համար դիմողները պետք է տիրապետեն անգլերենին և նախքան ԱՄՆ ժամանելը պետք է անպայման քաղաքացիական թեստ հանձնեն: Նրանց դիմումները հաստատելու հարցում կարևոր է լինելու այն, թե որքան լավ են նրանք տիրապետում անգլերենին և քանի միավոր են ստացել թեստը լուծելու համար:
Թրամփն ընդգծել է, որ իրենք ցանկանում են «երկրի դուռը բացել արժեք և հմտություններ ունեցող ներգաղթյալների առջև»:
ԱՄՆ նախագահի խոսքով՝ նա չի ցանկանում նվազեցնել «Գրին քարտ» ունեցողների կամ օրինական ներգաղթյալների քանակը:
«Բայց մարդկանց պատահականության սկզբունքով ընդունելու փոխարեն մենք կսահմանենք պարզ, ունիվերսալ չափորոշիչներ նրանց համար, ովքեր ցանկանում են Միացյալ Նահանգներ գալ: Կապ չունի աշխարհի որ անկյունում եք ծնվել, ովքեր են ձեր բարեկամները: Եթե դուք ցանկանում եք ԱՄՆ քաղաքացի դառնալ, միանգամայն պարզ չափորոշիչներ կլինեն, որոնց դուք պետք է համապատասխանեք: Ամեն ինչ բյուրեղի պես պարզ, հստակ կլինի»,-ասել է Թրամփը:
Նա նշել է, որ ըստ իր առաջարկած ծրագրի՝ չափորոշիչներին համապատասխանող դիմողները արագ կընդունվեն, իսկ չհամապատասխանողները՝ ոչ:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...