Ռուսական լրատվամիջոցները՝ Ռոբերտ Քոչարյանի դատավարության մասին
Այս օրերին Երևանում ընթացող Ռոբերտ Քոչարյանի դատավարությանն են անդրադարձել նաև ռուսական մի շարք լրատվամիջոցներ։
Այսպես, regnum.ru–ն գրում է. «ԼՂՀ նախկին և ներկա նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը ժամանել են Երևանի ընդհանուր իրավասության դատարան՝ անձնական երաշխավորություն ներկայացնելու ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոփոխելու վերաբերյալ:
Ավելի վաղ Քոչարյանի փաստաբանները դատարանին էին տրամադրել նրանց երաշխավորագիրը, սակայն դատավոր Դավիթ Գրիգորյանը հայտարարել էր, որ նրանք անձամբ պետք է ներկայանան դատարան, որպեսզի նրանց բացատրվի իրենց իրավունքների ու պարտականությունների մասին։
Փաստաբանները պահանջում են անհապաղ ազատ արձակել Ռոբերտ Քոչարյանին»։
Նյութն ամբողջական՝ սկզբնաղբյուր կայքում։
Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի երաշխավորությանն է անդրադարձել նաև EurAsia Daily–ն։
«Դատավոր Դավիթ Գրիգորյանը հայտարարել է, որ նրանք անձամբ պիտի ներկայանան դատարան՝ հաստատելու իրենց խնդրանքը, ինչից հետո դատարանը կլսի կարծիքներ ու կուսումնասիրի միջնորդությունը։ Աղբյուրը նաև նշում է, որ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը 500.000–ական դրամ են վճարել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դեպոզիտ հաշվին։
Դատավորը, տեղեկացնելով նրանց պարտականությունների մասին, զգուշացրել է նաև հետևանքների մասին, եթե Քոչարյանը պատշաճ վարքագիծ չդրսևորի դատավարության ընթացքում։ Այնուհետև նա նրանց առանձին–առանձին հարցրել է՝ պնդո՞ւմ են արդյոք իրենց երաշխավորությունը։ Հաստատական պատասխան լսելուց հետո դատավորը նրանց համապատասխան փաստաթուղթ է տվել ստորագրելու համար»։
ria.ru–ն էլ գրել է. «ՀՀ 2–րդ նախագահը հայտարարել է, որ հետաքննությունը գործին չի կցել 2008–ի անկարգություններին առնչվող կարևոր տեսանյութեր։
«ԱԱԾ տնօրենն ինձ տեսանյութեր տրամադրեց, որոնցում երևում էր՝ ինչպես է նռնակը պայթում, որի հետևանքով ոստիկանության աշխատակից է զոհվում, այսօր դրանք չկան։ Վստահ եմ՝ գործին կցված չեն նաև այլ նյութեր, մի ամբողջ քրեական գործ՝ բաղկացած 3 հատորից՝ հարուցված ԱԱԾ–ի կողմից և հանձնված ՀՔԾ–ին»,–ասել է Քոչարյանը՝ հավելելով, որ հետաքննության ընթացքում հարցաքննվել է ընդամենը ԱԱԾ 1 աշխատակից։
Քոչարյանը նաև հերքել է կաշառքի վերաբերյալ մեղադրանքը՝ նշելով, որ դա կցվել է գործին՝ իր անձեռնմխելիության հարցը լուծելու և կալանքի տակ պահելու համար։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
Հունաստանում սննդի գործարանում բռնկված հրդեհը երեք մարդու կյանք է խլել
17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը