ՔԿՀ-ներում «հնարամիտ» թաքստոցներ են հայտնաբերվել
Մայիսի 16-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները չնախատեսված խուզարկությունների արդյունքում խցերից մեկի վարդակի տակից հայտնաբերել և առգրավել են 1 բջջային հեռախոս, իսկ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում՝ 2 հատ սայր, 21 հատ ինքնաշեն խաղաքարտ, սիգարետի տուփի միջից՝ 1 բջջային հեռախոս: Այս մասին հայտնում են ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունից:

Նույն օրը՝ ժամը 19:30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկում իրականացված չնախատեսված խուզարկությունների արդյունքում տարբեր խցերից հայտնաբերվել և առգրավվել են 7 բջջային հեռախոս, բջջային հեռախոսի լիցքավորման 3 սարք և 20 հատ գործարանային արտադրության խաղաքարտ:

Թվով 6 բջջային հեռախոս, բջջային հեռախոսի լիցքավորման 4 սարք և 1 wi-fi սարք էլ հայտնաբերվել են այսօր՝ ժամը 10:00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկում իրականացված չնախատեսված խուզարկությունների արդյունքում:

Դեպքերի առթիվ նախապատրաստվում են նյութեր:


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
Հունաստանում սննդի գործարանում բռնկված հրդեհը երեք մարդու կյանք է խլել
17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը