Ամերիկյան 2 ռազմանավ մտել է Պարսից ծոց
Հրթիռներով զինված ամերիկյան երկու ականակիր նավ մայիսի 16-ին մուտք է գործել Պարսից ծոց, հայտնում է ԱՄՆ ռազմածովային ինստիտուտի կայքը՝ նկատելով, որ նավերի անցումը որևէ տհաճ միջադեպով չի ուղեկցվել:
Խոսքը USS McFaul (DDG-74) և USS Gonzalez (DDG-66) ռազմանավերի մասին է: Դրանք Հորմուզի նեղուցով անցել են երեկ կեսօրին և Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ծովային ուժերն այս առնչությամբ որևէ քայլ չեն ձեռնարկել:
Ըստ աղբյուրի` սա վկայում է այն մասին, որ Իրանի և Միացյալ Նահանգների միջև առկա լարվածությունը փոքր ինչ թուլացել է և երկու պետությունների միջև ռազմական բախման հավանականությունը մշուշոտ է դարձել:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...