ԱՄՆ-ն չեղարկել է Թուրքիայի հետ առևտրի արտոնյալ ռեժիմը
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը չեղարկել է Թուրքիայի հետ առևտրի արտոնյալ ռեժիմը: Այս մասին տեղեկացնում է ТАСС-ը` հղում անելով ԱՄՆ առաջնորդին, որը ելույթով հանդես է եկել Սպիտակ տանը:
Նշվում է, որ որոշման համապատասխան արձանագրությունն ուղարկվել է թուրքական կողմին: Նման որոշման պատճառ է դարձել թուրքական տնտեսության զարգացման մակարդակը վերջին մի քանի տասնամյակում:
Ըստ Թրամփի՝ Թուրքիայի տնտեսության զարգացման մակարդակը բավականին բարձրացել է, բացի այդ՝ Թուրքիան արդեն դուրս է եկել առևտրի արտոնյալ ռեժիմի համաձայնություններից, որոնք ունեցել է մի շարք այլ զարգացած երկրների հետ:
Հիմնվելով Թուրքիայի տնտեսական զարգացման մակարդակի վրա, անհրաժեշտ է դադարեցնել Թուրքիայի կարգավիճակը որպես զարգացող ստացող երկիր», - նշվում է հաղորդագրությունում:
Նշվում է, որ արտոնյալ պայմանագիրը կդադարի գործել մայիսի 17-ից: Այժմ Թուրքիայից ԱՄՆ ներկրվող ապրանքները կհարկվեն սահմանված ընդհանուր հիմունքների համաձայն: Իր որոշման մասին Թրամփը հայտնել էր դեռևս մարտ ամսին:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...