Այդպես էլ ներդրումների երես չենք տեսնում. անգամ բիզնեսն ընդլայնելու մասին մտածողները դադար են վերցրել
«Իրատես» թերթը գրում է.
«Որքան էլ իշխանությունը խոսի 100 դրական փաստից ու վստահեցնի, որ երկրում ամեն ինչ փոխվել է, միևնույն է, Հայաստան ներդրումներ չեն հոսում։ Ավելին՝ անգամ նրանք, ովքեր բիզնեսներն ընդլայնելու, նոր գաղափարներ իրագործելու մասին էին մտածում, դադար են վերցրել։
Զորօրինակ, օրերս մեզ հայտնի դարձավ, որ Հայաստանի տնտեսությունում մեծ ներդրում ունեցող ռուսական կապիտալը կտրուկ նահանջ է ապրում, ինչն արտահայտվում է հիմնականում ռուսաստանաբնակ հայերի ներդրումների բացակայությամբ։
Մեր աղբյուրի տեղեկացմամբ, նրանք դեռ հետևում են հայաստանյան զարգացումների դինամիկային, որը նոր բիզնես գործունեություն ծավալելու ոչ մի հույս չի ներշնչում։ «Սպասողական վիճակ է»,- ասաց մեր աղբյուրը։
Դիտարկմանը, թե ինչին են սպասում, վարչապետ էլ ընտրեցինք, խորհրդարան էլ, հավելեց, թե ոչ մի բան էլ չի կայունացել, ավելին, տնտեսական տեմպերը հուսադրող չեն»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
Հունաստանում սննդի գործարանում բռնկված հրդեհը երեք մարդու կյանք է խլել
17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը