Դատավորը թույլ չտվեց Քոչարյանին արձագանքել գլխավոր դատախազի ելույթին. որոշումը կհրապարակվի մայիսի 18–ին
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը քիչ առաջ հեռացավ խորհրդակցական սենյակ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշում կայացնելու։ Որոշումը կհրապարակվի մայիսի 18-ին ժամը 16:00–ին։ Քոչարյանի պաշտպանները և ինքը ՝ երկրորդ նախագահը, դժգոհեցին, որ դատավորը թույլ չտվեց նրանց գլխավոր դատախազի ելույթից հետո ներկայացնել իրենց դիրքորոշումը։
Նշենք, որ այսօրվա դատական նիստը տևեց սովորականից ավելի երկար՝ շուրջ 10 ժամ։
Այս ընթացքում Քոչարյանին կալանքից ազատ արձակելու միջնորդությամբ հանդես եկան նրա պաշտպանները, ինչին հաջորդեց Ռոբերտ Քոչարյանի ծավալուն ելույթը իրեն մեղսագրվող արարքների վերաբերյալ։ Օրվա երկրորդ կեսին երկրորդ նախագահի պատշաճ վարքագիծն ազատության մեջ երաշխավորեցին Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանն ու ներկայիս նախագահ Բակո Սահակյանը։ Դատարանը նրանց ծանոթացրեց Քոչարյանին առաջադրված մեղադրանքի բովանդակությանը, երաշխավորողի իրավունքները և պարտականություններն ու նախազգուշացրեց երաշխավորողի պատասխանատվության մասին, որից հետո երկու նախագահները հաստատեցին իրենց խնդրանքը։ Այնուհետև դարձյալ դիրքորոշում հայտնեց մեղադրանքի կողմը։ Գլխավոր դատախազը նույնպես ելույթ ունեցավ։
Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է ՀՀ սահմանադրական կարգը տապալելու, ինչպես նաեւ իր պաշտոնեական դիրքն օգտագործելով «Թի Էս Էս Սի Արմենիա» ՍՊ ընկերության միակ մասնակից եւ տնօրեն Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելուն նպաստելու համար առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար։ Սակայն նրա փաստաբանները պնդում են, որ մեղադրանքն անհիմն է, եւ շինծու գործով իրականացվում է քաղաքական հետապնդում։


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
Հունաստանում սննդի գործարանում բռնկված հրդեհը երեք մարդու կյանք է խլել
17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը