Հայտնի է՝ ինչու է Մեգան Մարքլը բաժանվել առաջին ամուսնուց
Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլն առաջին ամուսնուց բաժանվել է այն պատճառով, որ նրանք ստիպված են եղել երկար ժամանակ անցկացնել միմյանցից հեռու, հայտնում է The Mirror հրատարակությունը՝ վկայակոչելով «Meghan Markle : Movies, Marriage & Motherhood» ֆիլմը։
Ֆիլմում պատմվում է Մեգան Մարքլի կյանքի մասին նախքան արաքայազն Հարիին հանդիպելը։ Ֆիլմի հեղինակներին հարցազրույց է տվել թղթակից Էշլի Փիրսոնը, որը զբաղվում է թագավորական ընտանիքի անդամների կյանքի լուսաբանմամբ։ Նրա խոսքով՝ նրանց հարաբերությունները չեն ստացվել հեռավորության պատճառով. Մեգանը ստիպված է եղել հեռանալ Թրեւոր Էնգելսոնից, որը հոլիվուդյան հայտնի պրոդյուսեր է։
«Նրանք միաին էին յոթ տարի, ամուսնացած՝ երկու։ Հենց նրանք ամուսնացան, Մեգանին հրավիրեցին նկարահանվել «Ֆորս Մաժորներ» սերիալում, եւ նա մեկնեց Տորոնտա, իսկ Թրեւորը մնաց Լոս Անջելեսում։ Հենց դա էլ կործանեց նրանց հարաբերությունները»,- բացատրել է Փիրսոնը։
Մարքլը Էնգելսոնից բաժանվել է 2013թ.-ին։ 2017թ.-ին նրան առաջարկություն է արել արքայազն Հարրին, նրանք ամուսնացել են 2018թ.-ի մայիսին։ Մեկ տարի անց լույս աշխարհ է եկել նրանց առաջին երեխան, ում տվել են Արչի անունը։


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
Հունաստանում սննդի գործարանում բռնկված հրդեհը երեք մարդու կյանք է խլել
17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը