Մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ Արցախի զինված ուժերից մեկ մարդ չի բերվել. Ռոբերտ Քոչարյան
Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանում Հայաստանի 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր ելույթում խափանման միջոցի վերաբերյալ դիրքորոշում հայտնելիս հայտարարեց, որ պատրաստվում է պետական գաղտնիք հրապարակել և խնդրեց՝, որ լրագրողները մի քանի րոպեով դուրս գան դահլիճից։
Նրա պաշտպան Ռուբեն Սահակյանը, սակայն, լրացուցիչ աղմուկից խուսափելու համար, միջնորդեց ելույթի այդ հատվածը ներկայացնել ավելի ուշ։
Քոչարյանը համաձայնեց իր փաստաբանի միջնորդության հետ և դատարանի թույլտվությամբ որոշվեց այդ դրվագը ներկայացնել ավելի ուշ։
Այնուամենայնիվ, Քոչարյանը հստակեցրեց՝ ինչի մասին է խոսքը լինելու.
«Ես ուղղակի մեկ նախադասությամբ ասեմ, որ Արցախի զինված ուժերից մեկ մարդ չի բերվել Հայաստանի Հանրապետություն այդ իրադարձությունների ընթացքում։ Մեկ մարդ չի բերվել։ Հետո կբացատրեմ՝ ինչի մասին է խոսքը։ Ապօրինի ներգրավման մասին հայտարարությունները, մեղմ ասած, իրականությանը չեն համապատասխանում։ Իրենց (նկատի ունի Գլխավոր դատախազությանը-հեղ.) կառույցում կա զինդատախազություն, որը պետք է տիրապետի ՊՆ կառուցվածքին։ Եթե ՀՀ դատախազությունը չի տիրապետում ՀՀ ՊՆ կառուցվածքին, էլ ասելու բան չունեմ, ի՞նչ ասեմ»։


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
Հունաստանում սննդի գործարանում բռնկված հրդեհը երեք մարդու կյանք է խլել
17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը