Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԹՐԻՓՓ-ի երկաթուղային ենթակառուցվածքներն անցնելու են Նռնաձոր-Ագարակ երթուղով. վարչապետը մանրամասներ է հայտնել նախագծի վերաբերյալ Նորվեգիան ծրագրում է 2027-ին Ուկրաինային հատկացնել 9,2 մլրդ դոլար Չինական ընկերությունը ստեղծել է մոծակներ ոչնչացնող ԱԲ-լազեր Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Ուկրաինայի նախագահին «Կիևը ջինին բաց թողեց, դե ստացեք պատասխանը»․ Պուտինը սպառնացել է 2026 թվականի հուլիսին եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 828 939 Հորդանան գետի արևմտյան ափին իսրայելական բնակավայրերն անօրինական են Ուզբեկստանն ու Ադրբեջանը քննարկել են Կասպից ծովում համատեղ նավատորմ ստեղծելու հարցը Պետք է վերջ տանք Հայոց ցեղասպանության զենքայնացման գործընթացին Մտադիր ենք ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման հասնել 2029-ի ընթացքում. վարչապետ Ղազախստանի նախագահամետ «Ադիլետ» կուսակցությունը ստացել է ձայների ավելի քան 71%-ը ՄԻՊ-ը և Կանադայի դեսպանը քննարկել են մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարական արժեքների ամրապնդման հարցեր

ԹՐԻՓՓ-ի երկաթուղային ենթակառուցվածքներն անցնելու են Նռնաձոր-Ագարակ երթուղով. վարչապետը մանրամասներ է հայտնել նախագծի վերաբերյալՆորվեգիան ծրագրում է 2027-ին Ուկրաինային հատկացնել 9,2 մլրդ դոլարՉինական ընկերությունը ստեղծել է մոծակներ ոչնչացնող ԱԲ-լազերՎարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Ուկրաինայի նախագահին«Կիևը ջինին բաց թողեց, դե ստացեք պատասխանը»․ Պուտինը սպառնացել է2026 թվականի հուլիսին եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 828 939Հորդանան գետի արևմտյան ափին իսրայելական բնակավայրերն անօրինական ենՈւզբեկստանն ու Ադրբեջանը քննարկել են Կասպից ծովում համատեղ նավատորմ ստեղծելու հարցըՊետք է վերջ տանք Հայոց ցեղասպանության զենքայնացման գործընթացինՄտադիր ենք ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման հասնել 2029-ի ընթացքում. վարչապետՂազախստանի նախագահամետ «Ադիլետ» կուսակցությունը ստացել է ձայների ավելի քան 71%-ըՄԻՊ-ը և Կանադայի դեսպանը քննարկել են մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարական արժեքների ամրապնդման հարցերՉորրորդ Հանրապետությունը հիմնադրված է. Նիկոլ ՓաշինյանԳվինեայում 30 մարդ է զոհվել աղբավայրի փլուզման հետևանքով«Վարչաֆեստ 2026»-ի գլխավոր մրցանակը ստացավ Red Line-ըՏնտեսական պատերազմի շարունակման դեպքում «անգամ մեկ կաթիլ նավթ չի արտահանվի» Հորմուզի նեղուցով. ՌեզայիՀՀ և ԱՄՆ մասնագետները ներկայացրել են փաստահենք քաղաքականության մշակման համատեղ նախագիծըՎթարային ջրանջատում Աբովյան քաղաքումՄեր ժողովուրդը շատ ավելի վաղ է գլխի ընկել, որ ղարաբաղյան համակարտությունը թակարդ է. ՓաշինյանԶբոսաշրջիկների թիվն աճում է՝ ծախսերը՝ նույնպես Երկաթուղին Հայաստանի սեփականությունն է. վարչապետԴուբայում բնակարանների ձեռքբերման գործարքները կտրուկ նվազել ենՈւկրաինայի պաշտպանության նախկին նախարարը խոսել է իր պաշտոնանկության պատճառների մասինՆոր լուսավորություն՝ Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգումՎերականգնվում և արդիականացվում է «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճըՈւսուցիչների կամավոր ատեստավորում. մեկնարկում է հայտերի ընդունումըՏավուշի մարզում քաղաքացին մոտ 6 մետր բարձրությունից ընկել է գետափնյա հատված. նա հոսպիտալացվել էՄ-20 ԱԱ. 70 կգ քաշային Դավիթ Դավթյանը՝ բրոնզե մեդալակիրՀրշեջներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը դեպի հարակից տներՈւկրաինայի պաշտպանական բյուջեում 27 մլրդ դոլարի դեֆիցիտ է առաջացել. Կիևը սպասում է ԵՄ օգնությանըՎալտեր Գյուրջինյանը՝ ՖԻԴԵ-ի վարպետՀրդեհ Լոռու մարզի Ջրաշեն բնակավայրում․ հրշեջ-փրկարարները մարել են բռնկված հրդեհըԾանրամարտի Եվրոպայի պատանիների ու Մ15 տարեկանների առաջնությունում Հայաստանն այսօր ունի երկու մասնակիցՀայկ Մարտիրոսյանը «Rubinstein Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի 4-րդ հորիզոնականում էՇենգավիթի համայնքային ոստիկանները համարանիշների գողությունը բացահայտեցին ժամերի ընթացքումՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները քաղաքացուն են վերադարձրել կորցրած 3600 դոլար գումարըՂազախստանում մեկնարկել են խորհրդարանական ընտրություններըՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանովՎարչապետն ԱԺ-ում ներկայացնում է կառավարության հնգամյա ծրագիրը․ ուղիղԼոռու մարզի մի քանի բնակավայրում գազամատակարարման ընդհատումներ կլինենԵՄ-ն խոստանում է շարունակական աջակցություն տրամադրել Ուկրաինային․ ԿոշտաOzon-ի պահեստները հարձակման են ենթարկվելԻրանցի հաքերները Մեծ Բրիտանիայում էլեկտրակայան են շարքից հանել․ The TelegraphՀՀ քաղաքացիության տրամադրման և դադարեցման կարգերը կվերանայվեն2 քննիչներին ծեծի ենթարկած ոստիկանը և ևս 1 մեղադրյալ կալանավորվել են. ՔԿՀանուն Իսրայելի ԱՄՆ-ն անտեսել է տարածաշրջանում իր դաշնակիցների շահերը. ՂալիբաֆԶինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. առերևույթ սպանություն կատարած անձը ձերբակալվել էՀայկ Մովսիսյանը՝ Եվրոպայի Մ15 տարեկանների առաջնության փոխչեմպիոնՍևանում քաղաքացիները ջրային մոտոցիկլետից ընկել են ջուրըԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Հայաստան

Վարորդներին մեկ տարով տրվելու է 9 միավոր. Խախտումների դեպքում միավորները կհանվեն. Կլինի նաեւ զրկում եւ ազատազրկում

Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 16-ի նիստում հավանություն տվեց «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի և հարակից օրենքների նախագծեր վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը, որով ՃՈ խախտումների համար սահմանվելու է բալային համակարգ:

Հարցը կառավարության նիստում ներկայացրեց փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանը: Նա նշեց, որ նախագիծը ենթադրում է երթեւեկության անվտանգության նկատմամբ նոր մեխանիզմի ներդրում, որն էականորեն տարբերվում է ներկայումս գործող զանցանք-տուգանք համակարգից:


«Նոր մեխանիզմը կոնկրետ իրավախախտումների համար ենթադրում է զանցանք-տուգանք-տուգանային միավոր կամ բալեր եռամիսնության կիրառում, որը կբարձրացնի վարչական իրավախախտումների կանխարգելման արդյունավետությունը:

Ոստիկանությունը վերագնահատել է մի շարք տուգանքների համապատասխանությունը զանցանքների հանրորեն վնասակարության աստիճանին՝ առաջարկելով թվով 100 իրավախախտումներից 26-ի պարագայում մեղմացնել տուգանքները, ընդ որում՝ 10 խախտման դեպքում 50 տոկոսով, իսկ 7 խախտման դեպքում՝ ավելի քան 50 տոկոսով»,-ասաց Քոչարյանը հավելելով, որ այս փոփոխության արդյունքում բյուջետային մուտքերը կկրճատվել 2,7 մլրդ դրամով:

ՓՈոխոստիկանապետը նշեց, որ տուգանքների չափերի բարձրացումն այլեւս ի զորու չէ նվազեցնել պատահարների թիվը. «Ավելին, դա հանրային ընկալման մեջ ձեւավորել է հետապնդումների ենթարկելու համոզմունք: Բարձր տուգանքները նաեւ ազդեցություն են թողնում սոցիալական տարբեր խմբերի պատկանող վարորդների վարքի վրա»:

Անդրադառնալով կոնկրետ փոփոխություններին, Հովհաննես Քոչարյանը նշեց, որ վարորդներին մեկ տարվա համար տրվելու է 9 միավոր: Խախտում արձանագրելու դեպքում ինքնաշխատ եղանակով այդ 9 միավորից հանվելու են տուգանային միավորներ: Խոսքը 0,5, 1, 2, 3, 4 միավորանոց խախտումների մասին է:

«Տուգանային միավորի չափը սահմանվում է ելնելով հանրային վնասակարության աստիճանից՝ զոհերով եւ վիրավորներով վթարների պատճառ կամ նպաստավոր պայման հանդիսանալու հանգամանքից:

«Եթե մեկ տարվա ընթացքում խախտումներ կատարելը հանգեցնում է 9 միավորի սպառմանը, ապա կիրառվելու է վարորդական իրավունքի կասեցում 6 ամիս ժամկետով: Այդ ժամկետի ավարտից հետո այդ իրավունքը վերականգնվելու է եւ նորից տրվելու է 9 միավոր: Եթե երկրորդ անգամ վարորդը սպառի 9 միավորը, ապա վարորդական իրավունքից կզրկվի մեկ տարի ժամկետով, իսկ դրանից հետո արդեն պետք է ընդհանուր հիմունքներով քննություն հանձնի եւ ստանա վարորդական իրավունք»,-ասաց Քոչարյանը:

Սակայն գործելու են նաեւ խրախուսման մեխանիզմներ. Օրինակ, վարորդական իրավունքից 6 ամսով զրկված վարորդը կարող է երեք ամիս անց հանձնել տեսական քննություն եւ ժամկետից շուտ հետ ստանալ վարորդական իրավունքը:

Բացի այդ, եթե վարորդը մեկ տարվա ընթացքում մնացորդում ունի 3 եւ պակաս միավոր, նա կարող է տեսական քննություն հանձնելու միջոցով մեկ անգամ հետ վերադարձնել երկու միավոր:

Փոխոստիկանապետը տեղեկացրեց, որ վարորդական իրավունքից զրկված անձի կողմից մեքենա վարելու համար սահմանվել է 200-300 հազար դրամի չափով տուգանք, կամ կալանք մինչեւ 2 ամիս ժամկետով: Վարելու իրավունք չունեցող անձի կողմից ոչ սթափ վիճակում մեքենա վարելու կամ սթափության վիճակի զննումից հրաժարվելու համար նախատեսվել է 300-500 հազար դրամի չափով տուգանք կամ ազատազրկում 6 ամսից 1 տարի ժամկետով:

Ոչ սթափ վիճակում մեքենա վարելու արդյունքում 2017-ին զոհվել է 15, 2018-ին՝ 23 մարդ: Այս առումով խստացում է եղել: Ոչ սթափ վիճակում մեքենա վարելու համար, եթե մեկ լիտր արյան մեջ ալկոհոլի ազդեցությունը չի գերազանցում մեկ գրամը, գործող 150 հազար դրամի փոխարեն նախատեսված է 29 հազար դրամի տուգանք, սակայն լրացուցիչ տույժ 4 տուգանային միավորի չափով: Նույն արարքի կատարումը մեկ տարվա ընթացքում առաջացնելու է իրավունքից զրկում 6 ամիս ժամկետով: Ոչ սթափ վիճակում ընդհանուր օգտագործման մեքենա կամ տաքսի վարելը կհանգեցնի իրավունքից զրկման 6 ամիս ժամկետով:

Եթե ալկոհոլի ազդեցությունն արյան մեջ ավելի լինեն մեկ գրամից, ապա 200 հազար տուգանքի փոխարեն սահմանվում է իրավունքից զրկում մեկ տարի ժամկետով

Թմրամիջոցների ազդեցությամբ մեքենա վարելը հանգեցնելու է ոչ թե մեկ, այլ 2 տարով իրավունքից զրկման: Սթափության ստուգումից հրաժարվելն առաջ է բերելու իրավունքից զրկում երկու տարի ժամկետով:

Օրենքն ուժի մեջ կմտնի ընդունումից 6 ամիս հետո:

Հովհաննես Քոչարյանը նշեց, որ այսօրվա 5 հազար դրամ նախատեսող խախտումներին համարժեք է լինելու մեկ տուգանային միավորը: 20-25 հազար դրամանոց տուգանքների համար նախատեսված է 2 տուգանային միավոր: 4-միավորանոց խախտումների թիվը սահմանափակ է, դրանք երկուսն են՝ երթեւեկության սահմանված արագությունը 501-80 կմ/ժամով գերազանցելը եւ մեքենան ոչ սթափ վիճակում վարելը: 3-միավորանոց խախտում է համարանիշը այլ անձի հանձնելը եւ արագությունը 31-50 կմ/ժամով գերազանցելը»:

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էլ ամփոփեց քննարկումը՝ ասելով. «Հարգելի քաղաքացիներ մի կորցրեք ձեր միավորները»: