Ավստրիայում տարրական դպրոցներում մուսուլմանական գլխաշորերը արգելող օրենք է ընդունվել
Ավստրիայի «Ազատություն» (FPÖ) և «Ժողովրդական» (ÖVP) կուսակցությունների կազմած կոալիցիան խորհրդարանում հաստատել է կառավարության առաջարկած օրենքի նախագիծը, որով տարրական դպրոցի աշակերտներին արգելվում է գլխաշոր կրել։
«Մինչև 10 տարեկան աշակերտներին արգելվում է կրոնական պատկանելիությունը ընդգծող գլխաշոր կապել»,- ասված է օրենքում։ Նոր օրենքի այս դրույթը խախտող երեխաների ծնողները կարող են տուգանվել մինչև 440 եվրոյի չափով։
Նախագիծը խորհրդարանում թեժ քննարկումների պատճառ է դարձել և արժանացել ընդդիմադիր «Սոցիալ-դեմոկրատական» և «Նոր Ավստրիա» կուսակցությունների քննադատությանը։
Ընդդիմադիր ուժերի և խորհրդարանում քննարկմանը ներկա գտնված մուսուլմանների կարծիքով՝ այդ օրենքը որևէ կերպ չի նպաստի մուսուլմանների ինտեգրացիային երկրում, ավելին՝ այն նոր խնդիրներ կստեղծի հասարակության շրջանում։ Կառավարությունն, ընդհակառակը, պնդում է, որ օրենքը միտված է երեխաների նորմալ զարգացումն ու ինտեգրացիան հեշտացնելուն։
Ընդունված օրենքը կարող է բողոքարկվել և չեղարկվել Ավստրիայի Սահմանադրական դատարանում։ Ավստրիայի Իսլամական համայնքը և մի շարք հասարակական կազմակերպություններ հայտարարել են, որ օրենքի չեղարկման համար կդիմեն Սահմանադրական դատարան, քանի որ այն հակասում է «հավասարության» մասին Սահմանադրության պահանջին։

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...