Ֆինն ինժեները ցնցուղ ընդունելիս մարմինը լվացող ինքնատիպ սարք է ստեղծել (տեսանյութ)
Ֆինն ինժեներ Մատտի Պաասոն ցնցուղ ընդունելու համար հատուկ մեքենա է ստեղծել, որը մարդու փոխարեն լվանում է նրա մարմինը:
Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, «մարդալվացիչ» անունը ստացած սարքը հատուկ խոզանակ ունի, որը, պտտվելով մարդկային ձեռքի արագությամբ, մաքրում է ցնցուղի տակ կանգնածի մարմինը, իսկ այն գործարկելու համար հարկավոր է միայն սեղմել համապատասխան կոճակները:
Պաասոն հույս ունի, որ սարքը կարող է տարեց մարդկանց և վնասվածք ունեցողներին օգնել ավելի ինքնուրույն լինել, սակայն այն հարմար է նաև ծույլերի համար, որոնք ցանկանում են պարզապել կանգնել ցնցուղի տակ և, հնարավորինս քիչ ջանք գործադրելով, մաքուր լվանալ մարմինը:
Հայտնի է, որ ինժեները սարքի ստեղծման համար 3 տարի է ծախսել: Այն 5300 դոլար արժե, սակայն հայտնի չէ՝ արդյոք սարքն արդեն հասանելի է գնման համար:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...