Մադուրոն մեկնաբանել է Վենեսուելա թռիչքների ԱՄՆ արգելքը
ԱՄՆ-ը, արգելելով թռիչքները Վենեսուելա, վնասել է ոչ միայն վենեսուելացիներին, այլ նաեւ իրեն, կարծում է լատինամերիկյան երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոն, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
ԱՄՆ Քաղաքացիական ավիացիայի վարչությունը (FAA) մայիսի 1-ից արգելել է ամերիկյան ավիաընկերություններին թռիչքներ կատարել Վենեսուելա «քաղաքական անկայունության եւ լարվածության» պատճառով եւ կարգադրել հեռանալ Վենեսուելայից 48 ժամվա ընթացքում։ Իսկ մայիսի 15-ին ԱՄՆ տրանսպորտի նախարարությունը կարգադրել է դադարեցնել ավիահաղորդակցությունը Վենեսուելայի հետ։
«Ո՞վ էր թռչում այդ չվերթներով։ Վենեսուելացիները, որոնք ապրում են ԱՄՆ-ում եւ Վենեսուելայում։ Վենեսուելացիները, որոնք բիզնես ունեն ԱՄՆ-ում, հարազատներ կամ կեցության իրավունք ունեն եւ պարբերաբար մեկնում են ԱՄՆ։ Եվ բացի այդ, խոսքը ամերիկացիների եւ այլ ազգությունների քաղաքացիների մասին է, որոնք Վենեսուելա կամ ԱՄՆ էին գնում։ Թռիչքները դադարեցնելով նրանք վնասեցին այդ վենեսուելացիներին»,- ասել է Մադուրոն։
«Ի՞նչ ստացավ Թրամփի կառավարությունը՝ դադարեցնելով թռիչքները։ Ոչինչ։ Նրանք վնասեցին իրենք իրենց եւ քաղաքացիներին, որոնք ազատ տեղաշարժի իրավունք ունեին։ Դոնալդ Թրամփ, դուք ագրեսոր եք, դուք գրոհել եք վենեսուելացիների եւ ողջ աշխարհի քաղաքացիների ազատության վրա թռիչքներն արգելելու միջոցով։ Որտե՞ղ է ազատությունը, Դոնալդ Թրամփ, որտե՞ղ է ազատությունը, որի մասին հրապարակավ հայտարարում եք»,- ավելացրել է նախագահը։
Ըստ Մադուրոյի՝ այդ որոշումն անդրադարձել է նաեւ գործարարների եւ ունեւոր մարդկանց վրա։ Դա ատելության եւ վրեժի որոշում է։
«Նրանք վնաս են հասցրել Վենեսուելայի միջին դասի քաղաքացիներին եւ իրենց սեփական քաղաքացիներին։ Այս գործողությունն անուն չունի»,- ասել է Մադուրոն։
Վենեսուելայում հունվարի 21-ին սկսվեցին զանգվածային բողոքներ նախագահ Նիկոլաս Մադուրոյի դեմ նրա երդմնակալությունից հետո։ Ազգային ասամբլեայի ղեկավար, ընդդիմադիր Խուան Գուայդոն ապօրինաբար իրեն ժամանակավոր նախագահ հռչակեց։ Արեւմուտքի մի շարք երկրներ ԱՄՆ գլխավորությամբ հայտարարեցին, որ ընդունում են Գուայդոյին։ Իր հերթին, Մադուրոն խորհրդարանի ղեկավարին անվանեց ԱՄՆ խամաճիկ։ Ռուսաստանը, Չինաստանը, Թուրքիան եւ մի շարք այլ երկրներ աջակցեցին Մադուրոյին որպես լեգիտիմ նախագահի։ Մոսկվայում Գուայդոյի «նախագահական կարգավիճակն» անվանել են գոյություն չունեցող։

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...