Ֆիրդուսի թաղամասում մեծածավալ աշխատանքները դեռևս չեն մեկնարկում, քանի որ այնտեղ դեռ չիրացված հողատարածքների խնդիրներ կան. Արթուր Մեսչյան
Ֆիրդուսի թաղամասում մեծածավալ աշխատանքները դեռևս չեն մեկնարկում, քանի որ այնտեղ դեռ չիրացված հողատարածքների խնդիրներ կան. այսօր հրավիրված ասուլիսին նշեց Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը՝ պատասխանելով Tert.am-ի հարցին, թե ի վերջո ե՞րբ կիրականացվեն մեծածավալ աշխատանքները:
Մեսչյանը նշեց, որ բնակիչների վերաբնակեցման խնդիրները լուծված են: «Ուղղակի հողատարածքների խնդիր կա, որ վերջանական լուծված չէ, այնտեղ բաժանված է լոտերի, որոշ լոտեր արդեն ունեն կառուցապատողներ, որոշների համար դեռ չկան: Մի բան կարող եմ ասել, որ ճիշտ եք՝ երկար տևեց, բայց քանի որ շատ-շատ քանակի մարդիկ են ներգրավված այդ ծրագրում, շատ քանակի մարդկանց համար պետք է բախտորոշիչ որոշումներ կայացվեն, դրա համար հարցը մի քիչ հետաձգեց ժամկետները»,-ասաց նա:
Մեսչյանն ասաց, որ 18 լոտի էր բաժանված Ֆիրդուսի թաղամասը, և հիմնական կենտրոնական լոտերի 80 տոկոսը ձեռք է բերվել, և հողամասերը գրեթե իրացված են, ու ծրագիրը հավանության է արժանացել:
«Լրիվ հողամասերը ձեռք բերելուց հետո կդիմենք նախագծման թույլտվություն ստանալու համար, և որից հետո արդեն կհաստատվի նախագիծը: Կարծում եմ՝ լոկալ, կենտրոնական հատվածի համար միգուցե սկսվի շինարարական աշխատանքը»,-ասաց նա:


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
Հունաստանում սննդի գործարանում բռնկված հրդեհը երեք մարդու կյանք է խլել
17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը