2018-ի ապրիլին միտինգին մասնակցող զինվորականները պետք է պատժվեն. Իմ քայլի պատգամավոր
«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն իր վերջին հարցազրույցներից մեկում ասել էր, որ պատերազմի հնարավորությունը շատ մեծ է. կիսո՞ւմ եք այդ տեսակետը՝ հարցրինք ԱԺ պաշտպանության, անվտանգության մշտական հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին։ «Մենք պետք է միշտ պատրաստ լինենք բոլոր հնարավոր պատերազմներին»: Հարցադրմանը, որ մեկ տարի առաջ՝ ապրիլյան միտինգների օրերին, զինվորական գումարտակը զինվորական համազգեստներով դուրս էր եկել միտինգի, պաշտպանության նախարարն էլ ասել էր, որ դա անթույլատրելի է, կիսո՞ւմ եք այդ տեսակետը։ «Դա ոչ միայն անթույլատրելի էր, այլև պետք է ենթարկվի խիստ պատժի»:
Բա ինչո՞ւ չեք պատժում, ավելին՝ գումարտակի հրամանատարը պաշտոնական առաջխաղացում ստացավ։ «Պատիժները պետք է սկսվեն պաշտպանության նախարարության կողմից, եթե դրանք բավարար չեն, կլինեն մեր վերահսկողության տակ»: Որպես մարտի 1-ի փաստահավաք խմբի անդամ՝ ինչպե՞ս եք վերաբերվում խնդրին, որ դատավորները հրաժարվում են Քոչարյանի գործի վարույթն իրականացնել։
«Դատավորները հիմնավորում են հրաժարման պատճառները. եթե տենդենցը շարունակվի, նշանակում է` դատական համակարգում ունենք պրոբլեմներ, դա ԲԴԽ-ի անելիքն է, և կարծում եմ` ԲԴԽ ղեկավար Գագիկ Հարությունյանը համապատասխան հետևություններ կանի»: Ի պաշտպանություն Քոչարյանի՝ ցույցեր անելու տենդենց է նկատվում։ «Դուք և համապատասխան լրատվամիջոցնե՞րն եք ցույցեր անելու. Քոչարյանի համար ցույց անող չկա Հայաստանում»,- ասաց Քոչարյանը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
Հունաստանում սննդի գործարանում բռնկված հրդեհը երեք մարդու կյանք է խլել
17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը