«Թավշյա կոռուպցիա՞»․ Լոռու մարզպետարանի վարչության պետի կնոջ ընկերությունը մարզպետարանի կարիքների համար գրենական պիտույք է մատակարարում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաճախ է հայտարարում, որ իր կառավարման ընթացքում Հայաստանում վերացել է համակարգային կոռուպցիան։ Իրականում առկա փաստերը բոլորովին այլ բանի մասին են խոսում։
Այս ընթացքում մենք հասցրել ենք մի քանի աղմկահարույց դեպքերի մասին խոսել։ Այսօր անդրադարձ կկատարենք Լոռու մարզում «գոյություն չունեցող» ենթադրյալ կոռուպցիոն մի դեպքի։
Այս տարվա սկզբին ՀՀ Լոռու մարզպետարանի աշխատակազմի Կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Ռաֆայել Հրայրի Հարությունյանի կնոջ՝ Ասթինե Ղարագյոզյանի «Անկյուն» ՍՊՆ-ն երկու անգամ մարզպետարանի կարիքների համար հայտարարված մատակարարման մրցույթում հաղթել է։
Գնումների թիվը, իհարկե, մեծ չէ. առաջին մրցույթի արդյունքում մարզպետարանի աշխատակազմի Կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Ռաֆայել Հարությունյանի կնոջ ընկերությունը պարտավորվել է մարզպետարանին մատակարարել 174 հազար դրամի գրենական պիտույք։ Ընկերությունը մրցությում հաղթել է այս տարվա մարտի 11-ին։
Այս փաստը հստակ է դարձնում այն, որ համակարգը զերծ չէ կոռուպցիայից, և եթե վարչության պետն է կարողանում իր կնոջ ընկերության համար պետական գնումներ ապահովել, ապա չպետք է բացառել, որ առավել բարձրաստիճան պաշտոնյաները ևս հետ չեն մնում իրենց կրտսեր գործընկերներից։


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
Հունաստանում սննդի գործարանում բռնկված հրդեհը երեք մարդու կյանք է խլել
17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը