Վարչապետ Մեյը հունիսի սկզբին «Բրեքզիթ»-ի հարցով նոր քվեարկություն կանցկացնի
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել է, որ պատրաստվում է օրենսդիրներին «Բրեքզիթ»-ի հարցով ևս մեկ քվեարկություն անցկացնելու հնարավորություն տալ:
Ինչպես նշում է The Guardian-ը, Մեյը մանրամասնել է, որ վերջին երեք ամսում չորս անգամ տապալված քվեարկությունը կանցկացվի հունիսի սկզբին՝ անկախ նրանից ընդդիմադիր Աշխատավորական կուսակցությունը կաջակցի «Բրեքզիթ»-ին, թե ոչ:
Հայտնի է, որ Միացյալ Թագավորության խորհրդարանը հրաժարվում է վավերացնել երկրի իշխանությունների՝ Բրյուսելի հետ կնքած համաձայնագիրը՝ նշելով, որ այն չի բխում Լոնդոնի շահերից:
Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ կազմից դուրս գալու հարցով հանրաքվեն կայացել էր 2016թ., սակայն երկրին առայսօր չի հաջողվել լքել Միությունը: Պաշտոնական Բրյուսելը մինչ տարեվերջ Լոնդոնին ժամանակ է տվել «Բրեքզիթ»-ի իրագործման համար:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...