Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Քննվում է Արշակ սրբազանի կալանքի միջնորդությունը (տեսանյութ) Արցախցիների վերադարձի Իրավունքի ամուր հիմքերն այսօր արդեն դրված են. Վարդան Օսկանյան Մերցն Ալիևի հետ հեռախոսազրույցում ողջունել է «Հայաստանի հետ խաղաղության գործընթացում վերջերս գրանցված առաջընթացը» ԱԱԾ–ականները մտել են Գյումրիի Յոթ Վերք եկեղեցի, դուրս են եկել, եկեղեցում չեն մնացել. Տեր Հուսիկ Տարոն Մարգարյանը կգործուղվի Մոսկվա Բաքուն ակնկալում է՝ Երևանի հետ 2026 թվականին խաղաղության համաձայնագիր կստորագրվի․ Ամիրբեկով «Նյու Յորք Թայմս»-ը դատի է տվել Պենտագոնին՝ լրագրողների սահմանադրական իրավունքները խախտելու համար Միհրան Պողոսյանի գործով մեղադրյալների մեջ է նաև նրա ազգականը՝ «Միկշինի» սեփականատեր Տիգրան Հարությունյանը Ծանոթների, ԱԱԾ–ի միջոցով խնդրում ենք. Փաշինյանը հաստատեց՝ միջնորդում են, որ կաթողիկոսի անունը զեղչվի Կթվայնացվի օտարերկրացիներին ՀՀ-ում կացության կարգավիճակի տրամադրման գործընթացը. նախագիծ Ձերբակալվել է հոգեբուժական բաժանմունքի բժիշկը Դավիթ Սահակյանին կառավարությունը տարկետում տրամադրեց

Քննվում է Արշակ սրբազանի կալանքի միջնորդությունը (տեսանյութ)Մարսելը չէր լինի Մարսել, եթե չլինեին հայերը. Բենուա Պայան ընդունել է ՎեհափառինՓաշինյանը գնում է կաթողիկոսին ձերբակալելու ճանապարհով. սցենարի հետքերովԵրևանում կինը դանակահարել է ամուսնունԱրցախցիների վերադարձի Իրավունքի ամուր հիմքերն այսօր արդեն դրված են. Վարդան ՕսկանյանՄերցն Ալիևի հետ հեռախոսազրույցում ողջունել է «Հայաստանի հետ խաղաղության գործընթացում վերջերս գրանցված առաջընթացը»ԱԱԾ–ականները մտել են Գյումրիի Յոթ Վերք եկեղեցի, դուրս են եկել, եկեղեցում չեն մնացել. Տեր ՀուսիկԲագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխելու միջնորդություն է ներկայացվելՏարոն Մարգարյանը կգործուղվի ՄոսկվաՍի Ծինփինը ներկայացրել է Չինաստանի դիրքորոշումը Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալԲունդեսթագի պատգամավորները կրկին իրենց թույլ են տվել ավելի հաճախ թռչել բիզնես դասով․ BildԲաքուն ակնկալում է՝ Երևանի հետ 2026 թվականին խաղաղության համաձայնագիր կստորագրվի․ ԱմիրբեկովՎեհափառի առաջնորդությամբ Եկեղեցին հաղթահարելու է այս փորձությունը, աջակցում եմ Արշակ Սրբազանին․ Գառնիկ ԴանիելյանԶախարովան Կալլասին և Կոսին համեմատել է վամպիրների հետ՝ Երևանի հետ հարաբերությունների մասին հայտարարությունների պատճառով«Նյու Յորք Թայմս»-ը դատի է տվել Պենտագոնին՝ լրագրողների սահմանադրական իրավունքները խախտելու համարԶախարովան էթիկայի տեսակետից պատշաճ չի համարում ԼՂ բանակցային գործընթացի փաստաթղթերի հրապարակումըՆալբանդյան փողոցում երթևեկության փոփոխություն կկատարվիՄասկը Բրիտանիան ոստիկանական պետություն է անվանելՀՀ-ում հաշվառված ավտոմեքենաներով խախտում կատարած օտարերկրացիները տուգանքը կվճարեն սահմանինՀնդկաստանը համաձայնել Է Ռուսաստանից 2 մլրդ դոլարով ատոմային սուզանավ վարձելԶեկույցում կան դրվագներ, որը կարա հասանելի լինի հանրությանը․ հանձնաժողովի նախագահՊոլսո Հայոց Պատրիարքը չի հստակեցնում՝ դե՞մ է Կաթողիկոսի հեռացման պահանջին, թե ոչ Միհրան Պողոսյանի գործով մեղադրյալների մեջ է նաև նրա ազգականը՝ «Միկշինի» սեփականատեր Տիգրան ՀարությունյանըՀավանաբար ԱԱԾ աշխատողները գտել իշխանությանը լոյալ քահանաների, իրենց են դիմել, ինձ չեն դիմել. Տեր ՆշանԻնդոնեզիայում ջրհեղեղի հասցրած վնասը կարող է գերազանցել 4 միլիարդ դոլարը․ The Jakarta PostՔլոե Քարդաշյանը խոստովանել է, որ տարիներ շարունակ լույսերը միացված է քնել «ուրվականի» հետ հանդիպումից հետոH&M-ը և Ստելլա ՄաքՔարթնին վերադառնում են. 2000-ականների փայլ և կայուն շքեղությունJG. Կողակցի կորուստը վթարի պատճառով մեծացնում է մահվան ռիսկըՋազային գալա համերգով ամփոփվել է «Կողք կողքի» միջազգային ներառական երաժշտական արտ փառատոնըՌուսաստանում սկսել են արգելափակել տեսազանգերի ևս մեկ ծառայություն՝ FaceTime–ըԱԱԾ–ականները չեն խոսել ինձ հետ Վեհափառի անունը չտալու հարցով. այլ հարցով են եկել. Տեր ՌուբենԱԱԾ–ից խնդրել են, որ պատարագին Վեհափառի անունը չտամ, մերժել եմ. Գյումրիի Սուրբ Հակոբ Մծբնեցի եկեղեցու քահանա Տեր ՌուբենԾանոթների, ԱԱԾ–ի միջոցով խնդրում ենք. Փաշինյանը հաստատեց՝ միջնորդում են, որ կաթողիկոսի անունը զեղչվիԲրիտանիան առաջին անգամ Հայաստանում պաշտպանական կցորդ է նշանակելՓաշինյանը կարծում է, որ արտասահմանյան հետախուզական ծառայությունները կարող են օգտվել կաթողիկոսի «խոցելիությունից»Կթվայնացվի օտարերկրացիներին ՀՀ-ում կացության կարգավիճակի տրամադրման գործընթացը. նախագիծՁերբակալվել է հոգեբուժական բաժանմունքի բժիշկըԹուրքիան միջոցներ է ձեռնարկում Սև ծովում սպառնալիքներին դիմակայելու համարԴավիթ Սահակյանին կառավարությունը տարկետում տրամադրեցԱնհետ կորած 61-ամյա տղամարդը հայտնաբերվեցՄեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցը Վիեննա. տեսանյութԿիևի պահանջները նման են անհատակ փոսի․ ՍիյարտոԹուրքիան մեկ տարով երկարաձգել է ռուսական գազի գնման պայմանագրերըԿամավոր ատեստավորված ուսուցիչների խրախուսման համար 2025-ին նախատեսված միջոցները կավելանան շուրջ 2,16 մլրդ դրամովՊուտինը Ուիթքոֆի և Քուշների հետ հանդիպումը անվանել է օգտակար. նա ասել է, որ ՌԴ-ն չի ցանկանում վերադառնալ G8«Ռեալի» 2 խաղացող վնասվածք է ստացելՇահարկեցին, թե կենսաթոշակային տարիքի փոփոխություն եմ նախապատրաստում. Նման բան չկա. ՓաշինյանՊուտինը հայտարարել է, որ «ամեն դեպքում» կգրավի ԴոնբասըՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում դեկտեմբերի 3-ից 4-ըՁևավորվում է արդարադատության նախարարին կից հասարակական խորհրդի նոր կազմ
Վերլուծական

Մի վտանգավոր ձևակերպման մասին

Արցախը հակահեղափոխության կամ հեղափոխության օջախ տեսնելու՝ Երևանի ամենակարևոր աշխատասենյակներում ծնված ձևակերպումը ապշեցնող էր իր վտանգավորությամբ։ Այս պատմության մեջ միակ էականը վտանգն է՝ իր մի քանի վարիացիաներով. վտանգի թերագնահատում, վտանգի պարզունակացում, վտանգի չգիտակցում և վտանգի ստորադասում։ Մնացածը երկրորդական է։

Ի՞նչն էր աչքի ընկնում՝ բարձրացված հարցի արհեստականությունը։ Սա ստիպում է նորից անդրադառնալ դրան. այդ արհեստականությունը կարող է իր մեջ չարագուշակ բան պարունակել։ Ի՞նչը հունից հանեց և առիթ հանդիսացավ այս ձևակերպման հեղինակների համար։ Ֆորմալ՝ կար երեք առիթ.

Վարկած 1. Սերժ Սարգսյանի ներկայությունը Արցախում։

Տեսականորեն հնարավոր է, որ սա կարող էր լինել պատճառ, որովհետև Սարգսյանի ներկայությունը Մայիսի 9-ի տոնակատարություններին կասկածի տակ է դնում «Նոր Հայաստանի» կոնցեպտը։ «Նոր Հայաստանը» հաճախ ընդհանրապես հաշվի չի առնում ժառանգականության սկզբունքը և երկիրը դիտում է ոչ թե որպես մի ամբողջություն, որն այսօր պարզապես նոր փուլ է մտել, այլ՝ որպես զրոյից սկսվող մի միավոր։ Մոռանում է, որ այսօրվա Հայաստանը կա «Հին Հայաստանի» շահած պատերազմի շնորհիվ, ու որ «հինհայաստանյան» փուլի գործիչների մոտ, բացի քաղաքական հաշվարկներից և օրվա ռեյտինգներից, կարող է լինել նաև մարդկային գործոն՝ կարոտել զոհված ընկերներին, ներկա լինել իրենց մասնակցությամբ ձեռք բերված տոնին։ Ի վերջո, դու կարող ես համարել, որ այս կամ այն գործիչը չունի քաղաքական ներկա, գուցե նաև՝ ապագա, բայց չես կարող խլել նրա անցյալը։

Վարկած 2. Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի նամակը՝ ի աջակցություն Ռոբերտ Քոչարյանի։

Հնարավոր է, որ այս քայլն էր գնահատվում որպես հակահեղափոխության դրսևորում։ Հասկանալի է, որ սա նույնպես կոնցեպտուալ հակասության մեջ է մտնում «Նոր Հայաստանի» հետ, քանի որ պարզվում է, որ մինչև 2018 թվականի ապրիլն էլ Արցախը եղել է պետություն, և այդ պետությունը ունեցել է ղեկավար, նախագահ։ Որ «Հին Հայաստանի» օրոք հնարավոր է եղել կասեցնել ադրբեջանական տանկերի մուտքը Ստեփանակերտ, որոնք 15-20 րոպե հեռավորության վրա են եղել։ Որ եղել են մարդիկ, որոնք կարողացել են դա կազմակերպել, որ եղել են տարիներ, երբ այդ մարդկանց զոհվելու հավանականությունը հազար անգամ ավելի մեծ է եղել, քան՝ ապրելունը։ Որ եթե չլինեին այդ մարդիկ, չլիներ համերաշխությունը և չլիներ հստակ աշխատող պետական համակարգը, ապա չէր լինի ոչինչ, այդ թվում՝ Արցախը և «Նոր Հայաստանը»։

Եթե վերանանք պահի անոմալիայից, ապա պետության համար շատ ավելի վատ կլիներ, եթե Արցախի ներկա ու նախկին նախագահները լռեին։ Դա կնշանակեր անհիշողություն պետություն և անտեսվող մարդկային գործոն։ Ու շատ լավ է, որ այդպես չեղավ։ Պահը կանցնի, իսկ փաստը մնալու է։

Վարկած 3. Հայաստան-Արցախ ֆորումը

Կա տեսակետ, որ հենց սա՛ էր «հակահեղափոխության վտանգի» հիմնական գործոնը։ Որպես անմիջական մասնակից՝ ուզում եմ մի քանի հանգամանքի վրա ավելի մանրամասն կանգ առնել։ Ի պատիվ ֆորումի կազմակերպիչների՝ այն անցավ շատ զուսպ և գործնական մթնոլորտում, և, չգրված պայմանավորվածությամբ, որևէ ներքաղաքական թեմա չբարձրացվեց, որևէ կուսակցական կամ ներքաղաքական շահ չշոշափվեց։ Թեման մնաց այն, ինչ ընտրվել էր՝ Արցախ-Հայաստան ինտեգրացիան տարբեր ոլորտներում, դրան խանգարող կամ օգնող քայլերը, անվտանգության բարձրացում, նոր գաղափարներ։

Ի պատիվ Արցախի ներկայացուցիչների՝ նշեմ, որ նրանք զուսպ և հաշվենկատ ձևակերպումներով արեցին ամեն ինչ, որպեսզի ֆորումը մնա իր նախնական գաղափարի սահմաններում։ Ֆորումին մասնակցում էին մարդիկ՝ տարբեր քաղաքական և փորձագիտական շրջանակներից։ Նրանք ներկայացնում էին տեսակետներ, առաջարկներ, նույնիսկ՝ անհամաձայնություն, իսկ հաճախ՝ աշխատելու պատրաստակամություն։ Սա՛ էր կարևորը։

Բայց հանուն անկեղծության պիտի նշեմ, որ կար հակահեղափոխության մի առանցք։ Դա ինձ անկեղծորեն մտահոգում է։ Դա իշխող ուժի հակահեղափոխությունն էր. բոլոր մասնակիցներից միայն ու միայն «Իմ քայլի» պատգամավորներն էին, որոնք որևէ ձայն չհանեցին, որևէ տեսակետ կամ կարծիք չհայտնեցին։ Եթե ֆորումից մտահոգվելու առիթ կա, ապա՝ միայն ու միայն այս փաստի համար։ Ստացվում է, որ իշխող ուժի ներկայացուցիչներն ակտիվ են լոզունգների և մեղադրանքների դաշտում, բայց կոնկրետ թեմաներում, կոնկրետ աշխատանքում լուռ են, չունեն կամ չեն ներկայացնում տեսակետներ։ Սրա՛ մասին է պետք մտածել։

Իսկ իրականում ի՞նչն էր առիթ դարձել նման վտանգավոր ձևակերպման համար։ Այստեղ ևս կարող է լինել մի քանի վարկած.

Ա. գուցե հայաստանյան իշխանությունը բավարար լրջությամբ չի՞ մոտենում սեփական հայտարարություններին, և դրանց վերաբերվում է, ինչպես ֆեյսբուքյան հերթական ստատուսի՞

Բ. գուցե ներկա իշխանությունը վստա՞հ չէ իր ուժերի վրա՝ երկրում ճիշտ տնտեսական, պետական կառավարում իրականացնելու առումով, և ցանկանում է շեղե՞լ հանրության ուշադրությունը հերթական հեղափոխական ոգևորությամբ

Գ. գուցե ուժի ցուցադրո՞ւմ է պարզապես տեղի ունեցել՝ Արցախում քաղաքական ընտրություններին ընդառաջ սեփական դերի ընդգծման և հայաստանյան իշխանություններին առավել լոյալ թեկնածուի առաջքաշման նպատակով

Դ. գուցե Արցախի հարցի շուրջ զարգացումնե՞ր կան, որոնց մասին իշխանությունը պատրաստ չէ առայժմ հանրությանը և Արցախի իշխանություններին տեղյակ պահել, և ցանկանում է նման էքսցենտրիկ ձևով ֆոն ապահովել իր՝ որևէ հետագա որոշման կամ գործողության-անգործության շուրջ

Ե. գուցե բոլորովին այլ՝ անձնական մոտիվացիա ունեցող տարբերակ

Հակառակ պարագայում՝ ամենասկզբում նշված երեք ֆորմալ վարկածներից որևէ մեկը չուներ իր մեջ բավարար ներուժ՝ իշխանության կողմից նման վտանգավոր հայտարարություն գեներացնելու համար։

Հիմա՝ ամենակարևորի մասին

Արցախում հակահեղափոխության կամ հեղափոխության սպառնալիքին, որը հնչում է Երևանից, մի պահ նայեք Ադրբեջանի հայացքով։ Նրանց գեներալների, հետախուզության և պատերազմի որոշում կայացնող քաղաքական վերնախավի աչքերով։ Գոնե սա կարո՞ղ է լրջացնել։ Ամբողջ խնդիրն այն է, որ Հին ու Նոր Ադրբեջան չկա։ Եվ Երևանի ամենակարևոր սենյակներից հնչող սպառնալիքը Արցախի բնականոն կյանքի հանդեպ կամ որևէ բաժանում «մենք» ու «նրանք»-ի, թշնամու աշխատասենյակներում վերծանվում է որպես մեր ներքին անկայունության, ապակառավարելիության միտում։ Իսկ դա պատերազմ սկսելու ամենահարմար միջավայրն է։

Եվս մեկ ամենակարևորի մասին

Մի տոնայնություն է հայտնվել, թե Արցախի իշխանությունները, զինվորական վերնախավը, հերոսները և այլոք հրապարակային խոսքի իրավունք չունեն։ Սա մի մեծ սխալ պատկերացման արդյունք է, որը ձևավորվել է Հայաստանյան որոշ շրջանակներում և բոմոնդի մեջ։ Ընդ որում՝ վաղուց։ Իսկապես, Երևանում կա մի պատկերացում, թե դիրքերը շատ հեռու են բարեկեցիկ երևանյան սրճարաններից ու աշխատասենյակներից, որ պատերազմի դեպքում հակառակորդը ՄԱԿ-ի քարտեզը ձեռքին է հարձակվելու, կամ պոլոնեզը միայն դեպի Արցախ է թռչում։

Մեր բոլորի մեղավորությունն է, որ Հին ու Նոր Հայաստանի բոլոր շրջանակները և գործիչները չեն հասկացել, որ այսօր Արցախը ապահովում է Հայաստանի խաղաղ կյանքը. 150 հազարանոց Արցախը՝ 10 մլն ժողովրդի գոյության իրավունքը։ Հյուսիսային պողոտայի, Հրապարակի, սոցցանցերի, լայվերի, ԱԺ-ի և մյուս բոլորի և ամեն ինչի խաղաղությունն ապահովվում է Արցախում։ Վախեցեք բաժանումներ մտցնել, հրաժարվեք բաժանումներ մտցնելուց։ Համերաշխության ու սիրո հեղափոխությունից հասել ենք այսօր մի փուլի, երբ վտանգավոր, արհեստական ձևակերպումների քանակը մենք կյանքում արդեն օրակարգ է դառնում։ Բոլորով պետք է դրանց դեմն առնենք։ Ո՛ր կողմից էլ դրանք հնչեն։ Իշխանությունը պիտի ամեն դեպքում գիտակցի, որ ներհասարակական լարվածության մեղավորը՝ անկախ ամեն ինչից ու բոլոր թվացյալ արդարացումներից, մնալու է ի՛նքը։ Ու շատ կարևոր է չլռելը։ Ներսից՝ յուրայինների միջից էլ պետք է ասվի, որ այդպես չի կարելի, դրսից էլ, ուժայիններից էլ, ԵԿՄ-ից էլ, մտավորականությունից էլ...։ Գոնե ամենակարևոր և ամենավտանգավոր հարցերի մասին կարող ենք չլռել։

Հ. Գ.

Իրանը այսօր կես քայլ է պատերազմից հեռու։ Մի պատերազմ, որը կարող է կատաստրոֆիկ հետևանքներ ունենալ մեզ համար։ Այն Իրանը, որի հետ կենսական սահման ունեն թե՛ Հայաստանը, թե՛ Արցախը։ Ադրբեջանն արդեն չարագուշակ ակնարկում է այդ մասին՝ արտգործնախարարի մակարդակով։ Այս պայմաններում հնչեցնել Արցախում հեղափոխության կամ այլ անկայունության սպառնալիքներ՝ ուղղակի ապշեցնող է։

Վահե Հովհաննիսյան

«Այլընտրանքային նախագծեր խումբ»