Պոմպեոն Պուտինի հետ հանդիպումն արդյունավետ է անվանել
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Սոչիում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններն արդյունավետ է անվանել՝ նշելով, որ նա «շատ լավ» է տիրապետում երկկողմ հարաբերությունների խնդիրներին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Մենք լավ զրույց ունեցանք: Նա ամբողջությամբ ներգրավված էր (բանավեճին): Ակնհայտ է, որ նա այդ հարցերին շատ լավ է տիրապետում, ուստի մենք կարողացանք արագ անցնել ենթատեքստին եւ հարաբերությունների տարբեր տարրերի կոնկրետ բաղադրիչներին»,- Պետքարտուղարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ լրագրողներին ասել է Պոմպեոն:
Ի պատասխան հարցին՝ նախկինի պես քննադատաբա՞ր է գնահատում Պուտինին եւ նրա քաղաքականությունը, Պոմպեոն ասել է. «Խոսքը վերաբերում է Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի հարաբերություններին եւ նրան, թե մենք միասին ինչպես ենք առաջ ընթանում: Բանը անհատները չեն»:
«Մենք համառորեն կպաշտպանենք մեր շահերը: Նրանք պատրաստվում են հնարավոր ամեն ինչ անել, որպեսզի նույն կերպ պաշտպանեն իրենց շահերը»,- հավելել է պետքարտուղարը:
Պուտինի եւ Պոմպեոյի բանակցությունները, որը որպես պետքարտուղար առաջին անգամ է եկել Ռուսաստան, տեւել են մոտ 1,5 ժամ: Կողմերը, մասնավորապես, քննարկել են միջազգային հարցեր՝ ներառյալ Սիրիայում հակամարտությունը եւ իրանական խնդիրը, ինչպես նաեւ Ճապոնիայում G20 գագաթնաժողովի շրջանակում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ Պուտինի հանդիպման հնարավորությունը:
ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը նշել է, որ հանդիպման արդյունքներով Ռուսաստանի եւ ԱՄՆ հարաբերություններում որեւէ բեկում տեղի չի ունեցել, սակայն ամերկյան կողմի տամադրվածությունը գործնական է անվանել:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...