Ռուսաստանը և Ամերիկան ցանկանում են բարելավել հարաբերությունները
Ռուսաստանի և Միացյալ Նահանգների արտաքին գերատեսչությունների ղեկավարները հավաստիացրել են, որ մտադիր են աշխատել երկու գերտերությունների լարված փոխհարաբերությունները բարելավելու ուղղությամբ:
Պետքարտուղար Մայք Փոմփեոն և արտգործնախարար Սերգեյ Լավրովը հանդիպել են Սոչիում:
«Մենք պատրաստ ենք բարելավել հարաբերությունները, իհարկե, պայմանով, որ մեր ամերիկացի գործընկերներն էլ նմանօրինակ հետաքրքրություն դրսևորեն», - ասել է Լավրովը:
«Ես այստեղ եմ, որովհետև նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է բարելավել մեր հարաբերությունները: Դուք նշեցիք, որ մենք ունենք տարաձայնություններ, սեփական շահեր, բայց դա բնավ չի նշանակում, որ մենք պետք է հակառակվենք ցանկացած հարցում: Հուսով եմ, որ կարող ենք առնվազն որոշ հարցերի շուրջ լինել գործընկեր և ամուր համագործակցություն հաստատել», - պատասխանել է Փոմփեոն:
Այսօր ԱՄՆ պետքարտուղարին Սոչիում կընդունի նաև նախագահ Վլադիմիր Պուտինը:
Թրամփը երեկ ասել է, որ Ճապոնիայում հունիսին գումարվող «մեծ քսանի» գագաթնաժողովում հանդիպելու է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, որ Մոսկվան Վաշինգտոնից որևէ հայտ դեռ չի ստացել այդ հանդիպման կազմակերպման վերաբերյալ:
Ենթադրվում է, որ այսօր Սոչում Փոմփեոն՝ ի շարս այլ հարցերի, կքննարկի նաև երկու նախագահների հանդիպման թեման:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...