Մամեդյարովն ասել է, թե ինչու է Ադրբեջանն արգելափակել «Արևելյան գործընկերության» հոբելյանական հռչակագիրը
Եվրամիության «Արևելյան գործընկերություն» ծրագրի հոբելյանական հռչակագրի վերաբերյալ Ադրբեջանի բողոքի հետ կապված հարցը պետք է ուղարկվի Եվրամիության ղեկավարությանն ու կազմակերպությունում նախագահող Ռումինիային: Այդ մասին ԱլԳ ծրագրի 10-ամյակին նվիրված գագաթնաժողովի շրջանակում Բրյուսելում ասել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը, գրում է minval.az-ը:
Ըստ նրա՝ հռչակագրի նախագիծն Ադրբեջանի համար «բավարար չէր»:
«Վստահ եմ, որ դա այդպես է եղել ոչ միայն Ադրբեջանի, այլև ծրագրի անդամ այլ երկրների համար: Երկար քննարկումներից հետո որոշում է ընդունվել, որ այս հռչակագիրը չի բավարարում մեզ: Հատկապես, երբ խոսքը Հելսինկյան եզրափակիչ ակտում և ՄԱԿ-ի կանոնադրությունում նշված սկզբունքների մասին է…»,- ասել է ադրբեջանցի նախարարը:
Բրյուսելում երեկ ավարտվել է Եվրամիության «Արևելյան գործընկերություն» ծրագրի տասնամյակին նվիրված գագաթնաժողովի առաջին օրը: Առաջարկվել է հանդիպման արդյունքում ստորագրել հոբելյանական հռչակագիր, ինչը չի հաջողվել անել. փաստաթուղթն արգելափակել է Ադրբեջանը՝ «Ադրբեջանի տարածքային ամբողջականության» հարցի չներառման պատճառով:
Ուկրաինան ու Վրաստանն էլ պահանջներ են ներկայացրել ԱլԳ անդամ առանձին երկրների կողմից եվրաինտեգրման ձգտման հղումների բացակայության առնչությամբ:
Իրավիճակին անդրադարձել է Եվրամիության դիվանագիտության ղեկավարը: Ֆեդերիկա Մոգերինին Բրյուսելում մամուլի ասուլիսի ժամանակ ասել է. «Խոսքն այստեղ տարեդարձի, տոնի մասին է, որի ընթացքում մենք ընդգծում ենք վերջին տարիներին գրանցած ամբողջ առաջընթացը: Այդ իսկ պատճառով մենք կենտրոնացել ենք նրա վրա, ինչի հասել ենք, գործընկերության նշանակության, ապագա հեռանկարների վրա»:
«Արևելյան գործընկերություն» ծրագրի անդամ երկրներն են Հայաստանը, Ադրբեջանը, Բելառուսը, Վրաստանը, Մոլդովան և Ուկրաինան: Վերջին երեք պետությունները Եվրամիությանն անդամակցելն իրենց արտաքին քաղաքականության առաջնահերթություն են անվանել: Ինչ վերաբերում է եվրաինտեգրման ձգտման հղումների բացակայությանը, ապա Մոգերինին ասել է, որ ծրագրի անդամ երկրներից երեքը կապված են ԵՄ-ի հետ ասոցացման մասին համաձայնագրերով, իսկ մյուս երեքը չունեն նման համաձայնագիր:
«Պետք էր մոտեցում ընտրել, որը կհարգեր բոլորին»,- նշել է Մոգերինին:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...