Լարված իրավիճակ դատարանի բակում. Ռոբերտ Քոչարյանի գործով նիստը շարունակվում է
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի բակում բողոքի ակցիայի մասնակիցները ոստիկանական պատնեշով բաժանվել են միմյանցից՝ փողոցի մի կողմում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցներն են, իսկ մյուս կողմում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աջակիցներն են։ Իշխանության աջակիցները վանկարկում են «Նիկոլ, վարչապետ», իսկ Քոչարյանի աջակիցները՝ «Ազատություն, նախագահին»։
Լրագրողների հետ զրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աջակիցներից Ջիվան Աբրահամյանն ասաց, որ իրենց նպատակն է հակակշիռ լինել Քոչարյանի աջակիցներին, որ ցույց տան, որ Քոչարյանին դատարանի դահլիճում ծափ չտվողներն ավելի շատ են, ապա պնդեց, որ Քոչարյանի աջակիցները իրենց ակցիաներն իրականացնում են որոշակի ֆինանսական միջոցների դիմաց։
Քոչարյանի աձակիցներից Անի Կարապետյանը լրագրողների հետ զրույցում չհամաձայնեց, որ գումարի դիմաց են ակցիա իրականացնում, ապա հավելեց, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դիմաց հավաքված իշխանության աջակիցները «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անձնական օգտագործման սադրիչներն են եւ նրա համար ճանապարհ փակողները»։
Դատարանի բակ է եկել Մարտի 1-ի զոհ Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը եւ ցանկանում է հանդիպել Լեւոն Քոչարյանի հետ։
Վերջինս նիստերի դահլիճում լրագրողներին հայտնեց, որ այսուհետ ներկա է գտնվելու գործով դատավարությանը։ Հարցին՝ ի՞նչ ակնկալիք ունի դատարանից, Քլոյանը պատասխանեց. «Երբ բուն դատավարությունը սկսի՝ նոր կասեմ» ։
Նշենք, որ այսօրվա դատական նիստին դատավորը պետք է անդրադառնա Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցի հիմնավոր լինելու կամ չլինելու հարցին եւ նրա կալանքը փոփոխելու, վերացնելու կամ անփոփոխ թողնելու վերաբերյալ որոշում կայացնի:


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
Հունաստանում սննդի գործարանում բռնկված հրդեհը երեք մարդու կյանք է խլել
17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը