Լևոն Յոլյանի դրամական միջոցները նվազել են. ի՞նչ եկամուտ է հայտարարագրել Հաշվեքննիչ պալատի նախագահը
«Փաստը» գրում է. «ՀՀ հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել 2018 թվականի տարեկան հայտարարագիրը: Ներկայացված հայտարարագրի համաձայն՝ Լևոն Յոլյանն անշարժ և շարժական գույք չի հայտարարագրել:
Հայտարարագրում նշվել են տվյալներ միայն դրամական միջոցների և եկամտի մասին:
Ըստ հայտարարագրի՝ 2018թ. հարկային տարվա սկզբում նրա դրամական միջոցները կազմել են 11 000 ԱՄՆ դոլար և 7 500 000 ՀՀ դրամ:
2018թ. հարկային տարվա վերջում 11 000 ԱՍՆ դոլարն այլևս առկա չի եղել:
Իսկ 7 500 000 ՀՀ դրամը հարկային տարվա վերջում կազմել է 2 000 000 ՀՀ դրամ:
Հայտարարատու պաշտոնատար անձի եկամուտների հանրագումարը նշված հարկային տարում կազմել է 17 893 95 ՀՀ դրամ:
Նշված հանրագումարից 10 393 958 ՀՀ դրամը գոյացել է աշխատանքի վարձատրություն և/կամ դրան հավասարեցված այլ վճարումներից:
Նվիրատվության կամ օգնության կարգով ստացված գույքը, դրամական միջոցները ենթաբաժնում էլ նշվել է ստացած 7 500 000 ՀՀ դրամ եկամտի մասին»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
Հունաստանում սննդի գործարանում բռնկված հրդեհը երեք մարդու կյանք է խլել
17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը