Ով է Քոչարյանի եւ մյուսների գործով դատավորի Գրիգորյանի հայրը
«Հրապարակ» թերթը գրում է.
«Երեկ սկսվեց Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործի դատաքննությունը։ Այն ընթանում է Երեւանի դատարանի Նոր Նորքի նստավայրում։ Գործը քննող դատավորը՝ Դավիթ Գրիգորյանը, ԵՊՀ աշխարհագրության եւ երկրաբանության ֆակուլտետի երկարամյա դեկան Մարատ Գրիգորյանի որդին է։
Ի դեպ, Մարատ Գրիգորյանը «Հրապարակի» դեմ դատական հայց է ներկայացրել․ հավանաբար, հույս ունի, որ դատավոր որդու օգնությամբ կշահի գործը։
Տարօրինակ է, որ նրա դատավոր որդին չի աջակցել հայցը կազմելուն կամ գոնե չի զգուշացրել, որ հոր ֆակուլտետում աշխատող դասախոսները՝ նրա ենթակաները, չեն կարող իրենց դեկանի հետ միասին դիմել դատարան, քանի որ հոդվածում հրապարակվել են բացառապես Մարատ Գրիգորյանի հետ կապված տեղեկություններ, իսկ Քաղաքացիական օրենսգրքով այն անձը, ում վերաբերյալ տեղեկություններ չեն տարածվել, չի կարող դիմել դատարան։ Անգամ եթե ենթակաները որոշել են «շեֆի» իրավունքները կոլեկտիվ հիմունքներով պաշտպանել մամուլից, դա տարրական անգրագիտություն է»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
Հունաստանում սննդի գործարանում բռնկված հրդեհը երեք մարդու կյանք է խլել
17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը