Կպաշտպանի՞ արդյոք «Երկաթե գմբեթը» Ադրբեջանին «Իսկանդերներից»
News.am-ը գրում է.
2016թ․ Ադրբեջանի կողմից ապրիլյան ագրեսիայից հետո Հայաստանը Ռուսաստանից գնել է օպերատիվ-մարտավարական հրթիռային «Իսկանդեր» համակարգեր (ՕՄՀՀ)։ Ի պատասխան՝ Ադրբեջանը արագ կերպով իր տարածքում տեղադրել է իսրայելական «Երկաթե գմբեթ» ՀՀՊ համակարգ։ Տարբեր գնահատականներով, Իսրայելը վաճառել է ծայրահեղ դեպքում հինգ IronDome համակարգ՝ մի քանի հարյուր հրթիռների հետ փաթեթով, ինչը, փորձագետների գնահատականներով, Բաքվի վրա մոտ 400 մլն դոլար է նստել։ Իսրայելի համար կնքված պայմանագիրը կարեւոր է, մանավանդ վերջին տարիներին իսրայելական սպառազինության եւ ռազմական տեխնիկայի արտահանման մակարդակի նվազման ֆոնին։
«Ադրբեջանի համար գործարքի իմաստը Իրանին, ինչպես նաեւ Հայաստանին, որի հետ Լեռնային Ղարաբաղի շուրջ անընդհատ լարվածություն կա, դիմակայելու իր ունակության ամրապնդման մեջ է։ Բաքուն նաեւ շատ շահագրգռված է Կասպից ծովի այն մասից օդային պաշտպանություն ունենալու մեջ, որը նա համարում է իր ջրային տարածքը»,- ասում են վերլուծաբանները։
Հարց է առաջանում՝ կարո՞ղ է արդյոք «Երկաթե գմբեթ» ՀՀՊ մարտավարական համակարգը արդյունավետորեն դիմակայել ՕՄՀՀ-ին եւ համազարկային կրակի ռեակտիվ համակարգերին (ՀԿՌՀ)։
ՕՄՀՀ-ն եւ ՀԿՌՀ-ն ունեն հսկայական կործանարար ուժ, որը մասնագետները համեմատում են ՆԱՏՕ-ի ավիացիայի հզորության հետ։ Օրինակ, ռազմական վերլուծաբան Կոնստանտին Սիվկովը ասում է, որ ՕՄՀՀ դիվիզիոնի համազարկը ընդունակ է ոչնչացնել ԱՄՆ ՀՀՊ ամբողջական դիրքային տարածք։ Չարժե նաեւ մոռանալ, որ «Երկաթե գմբեթը» ՀՀՊ մարտավարական համակարգ է՝ նախատեսված 4-70 կմ հեռահարության թռիչքի անկառավարելի մարտավարական հրթիռներից պաշտպանության համար։ Յուրաքանչյուր մարտկոցը կարող է պաշտպանել 150 ք/կմ մակերեսով տարածք։ Կոպիտ ասած՝ «Երկաթե գմբեթը» ստեղծված չէ «Իսկանդեր» հրթիռների ոչնչացման համար։ Այդ համակարգը ընդունակ չէ չեզոքացնել նման թիրախները։
Սակայն կա նաեւ «մեդալի» հակառակ կողմը։ 2019թ․ մայիսի 4-ին եւ մայիսի 5-ի վաղ առավոտյան Գազայի հատվածից Իսրայելի տարածք մոտ 180 հրթիռ են արձակել։ Մեկ օրից էլ պակաս ժամանակահատվածում հրթիռների ընդհանուր թիվը կազմել է 430։ Սակայն ԶԼՄ-ներում չկա որեւէ հաստատող տեղեկատվություն, որ իսրայելական կողմը անկառավարելի մարտավարական հրթիռների հարվածների կանխման նպատակով օգտագործել է «Երկաթե գմբեթ» ՀՀՊ-ն։
Բերենք «Երկաթե գմբեթ» ՀՕՊ եւ ՀՀՊ մարտավարական համակարգի ցածր արդյունավետության մեկ ուրիշ օրինակ (2018թ․ նոյեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը Իսրայելի եւ Պաղեստինի միջեւ հակամարտությունը)։ Եղած տվյալներով, Գազայի հատվածից արձակված «Կասսիմ» դասի երեք հարյուր հրթիռներից «Երկաթե գմբեթ» համակարգը կարողացել է ոչնչացնել միայն 60-ը։ Այսպիսով, դրա գումարային արդյունավետությունը կազմում է մոտ 20 տոկոս։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
Հունաստանում սննդի գործարանում բռնկված հրդեհը երեք մարդու կյանք է խլել
17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը