ԲԴԽ-ն իր որոշմամբ փաստել է, որ տվյալ դատավորը օրենք է խախտել՝ ի վնաս Քոչարյանի. Հայկ Ալումյան
Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ նախազգուշացում հայտարարելուց հետո կաշկանդվածություն, չեմ կարծում, առաջանա, բայց ուրիշ խնդիր կարող է առաջանալ։ Այս մասին ասյօր՝ մայիսի 13-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ Հայկ Ալումյանը՝ խոսելով ԲԴԽ–ի որոշման մասին։
«Փաստորեն ստացվում է, որ ԲԴԽ–ն իր որոշմամբ փաստել է, որ տվյալ դատավորը պարոն Քոչարյանի հետ կապված մի ընթացակարգում օրենք է խախտել եւ ի վնաս պարոն Քոչարյանի։ Այսինքն՝ պետք է օր առաջ քններ կալանքի տակ պահելու ժամկետի հարցը, սակայն չի քննել, եւ ԲԴԽ–ն համարել է խախտում»,- նշեց նա։
Հայկ Ալումյանի խոսքով՝ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը պետք է քննարկի եւ որոշի՝ այս հիմքով եւս ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնել թե ոչ։
Հարցին՝ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ միջնորդություն այս փուլում՝ ինքնաբացարկի հրապարակումից հետո, հնարավո՞ր է ներկայացնեն, Ալումյանն ասաց. «Այդպիսի միջնորդություն արդեն ներկայացված է դատարանի գրասենյակ, այսօր՝ 14.00-ին։ Այս փուլում սահմանափակ հիմքեր կան այդ առումով։ Այս փուլում չենք կարող ասել, որ գործի ապացույցները վկայում են, որ քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման։ Սակայն կան այնպիսի հիմքեր, որոնցից ակնհայտ է, որ քրեական հեռտապնդումը պետք է դադարեցվի։ Դատարանը այս փուլում որոշումներից մեկը, որ իրավունք ունի կայացնել, քրեական հետապնդումը դադարեցնելու որոշումն է, եթե այդ որոշումը կայացնելու համար անհրաժեշտ չի գործի բոլոր ապացույցներն ուսումնասիրել»։
Նրա խոսքով՝ պաշտպանական խումբը միջնորդություն է ներկայացրել, թե որ վկաները պետք է հրավիրվեն դատարան, նաեւ գործը մեղադրողին վերադարձնելու միջնորդություն են ներկայացրել, քանի որ իրենք համարումեն, որ մեղադրական եզրակացությունը չի համապատասխանում օրենքով նախատեսված չափանիշներին։


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
Հունաստանում սննդի գործարանում բռնկված հրդեհը երեք մարդու կյանք է խլել
17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը