Ինչպե՞ս կփոխվի Երեւանում շտապ օգնության աշխատանքը
Երեւանում կանչերի 70 տոկոսը չի ավարտվում հոսպիտալացմամբ. բրիգադն այցելում է պացիենտին, անում է որոշակի պրոցեդուրաներ եւ գնում: Բայց այդպես չպետք է լինի, քանի որ Շտապ օգնության խնդիրն է օգնել նրանց, ում իսկապես շտապ օգնություն է հարկավոր, այլ ոչ թե չափել ճնշումը կամ տանը սրսկումներ անել: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտնեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
Նրա խոսքով՝ ոչ շտապ կանչերի պատճառով Շատպ օգնության բրիգադներին դժվար է հասնել իսկապես շտապ կանչերին՝ օրինակ գլխի կամ սրտի կաթվածով պացիենտներին կամ վթարից տուժածներին:
Իրավիճակն ինչ-որ կերպ փոխելու համար նախատեսվում է ըստ անհետաձգելիության եւ ծանրության աստիճանի կանչերի դասակարգում սահմանել. իսկապես շտապ կանչերին բրիգադը պետք է 5-10 րոպեում հասնի, իսկ եթե պացիենտին օբյեկտիվորեն անհետաձգելի օգնություն չի պահանջվում, նա պետք է սպասի, մինչեւ որ բրիգադը ազատվի:
Եթե նման համակարգը նորմալ աշխատի, մի օր հնարավոր կլինի հասնել նրան, որ բրիգադները կդադարեն ոչ շտապ կանչերին մեկնել. նման պացիենտներին դիսպետչերը պարզապես խորհուրդ կտա պոլիկլինիկա դիմել: Դիսպետչերներն իհարկե պետք է լուրջ վերապատրաստում անցնեն, որպեսզի կարողանան հեռախոսով պացինետնի մասին հնարավոր ամեն ինչ իմանալ եւ ճիշտ որոշում կայացնել կանչի անհետաձգելիության հետ կապված:
Նաեւ նախատեսվում է Երեւանում թերապեւտի երեկոյան կանչերի նոր համակարգ ներդնել: Ներկայումս առողջապահության նախարարությունը եւ քաղաքապետարանը քննարկում են Նոր Նորք շրջանում պիլոտային ծրագրի ներդրման հնարավորությունը. երեկոյան 22 պոլիկլինիկաների եւ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցի թերապեւտները հավելյալ վճարի դիմաց կայցելեն այն պացիենտների տուն, ում թերապեւտի, այլ ոչ թե շտապ օգնության բրիգադի օգնություն է հարկավոր:
Եթե այս համակարգը նորմալ աշխատի, դա կօգնի բեռնաթափել շտապ օգնության բրիգադներներին եւ հնարավորություն կտա ուղեւորվել այն պացիենտների մոտ, որոնց կյանքը վտանգված է եւ ովքեր իսկապես օգնության կարիք ունեն:
Նախարարը հիշեցրեց, որ այս տարի Շտապ օգնությունը նոր մեքենաներ է ստացել, սակայն հներից շատերը արդեն շարքից դուրս են եկել: Այս տարի նախատեսվում է նաեւ սոցփաթեթով ապահովել շտապօգնության աշխատակիցներին, իսկ հաջորդ տարի` ավելացնել բյուջեն, ինչի շնորհիվ հնարավոր լինի լրացուցիչ բրիգադներ վարձել եւ բարձրացնել աշխատողների աշխատավարձերը:


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
Հունաստանում սննդի գործարանում բռնկված հրդեհը երեք մարդու կյանք է խլել
17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը