Ռուս սահմանապահները Հայաստան թմրանյութերի ներկրման 2 փորձ են կասեցրել
Տոնական օրերին ռուս սահմանապահների կողմից Հայաստան պետական սահմանով ներկրվող թմրանյութերի կասեցման 2 փորձ է արձանագրվել:
Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ վարչության մամուլի ծառայության հաղորդմամբ «Ագարակ» անցակետում Մեղրիի սահմանային ջոկատի աշխատակիցների կողմից Իրանի Իսլամական Հանրապետությունից դեպի Հայաստան ուղեւորվող բեռնատարի ստուգման ժամանակ, մեքենայի քնելու համար նախատեսված հատվածում՝ վարորդի անձնական իրերի տակ, պլաստիկ փաթեթ է հայտնաբերվել, որում 16 հաբ է եղել: Դրանք ենթադրաբար պարունակում են «մետադոն» ուժեղ ազդեցություն ունեցող թմրամիջոցը: Հայտնաբերված նյութերի ընդհանուր քաշը կազմում է 3.6 գրամ:
ՀՀ տարածք մտնող մեկ այլ տրանսպորտային միջոցի զննության ժամանակ Շվեյցարիայի քաղաքացու մոտ՝ մեքենայի սրահում 10 հաբերով 4 թիթեղ է հայտնաբերվել, որոնք հավանաբար պարունակում են «տրամադոլ» նյութ, ընդհանուր 4 գրամ քաշով, թափանցիկ հեղուկով ամպուլա 10 գրամ ընդհանուր քաշով, սպիտակ գույնի 12 հաբ, որոնք հավանաբար պարունակում են «կոդեին նյութը»:


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
Հունաստանում սննդի գործարանում բռնկված հրդեհը երեք մարդու կյանք է խլել
17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը