Սերգեյ Բագրատյանի նկատմամբ քրգործի հարուցումը ՀՔԾ-ն մերժել է
Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի նկատմամբ Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ չի հարուցվի։ Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց Հատուկ քննչական ծառայության մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։
«Քննիչի կողմից որոշում է կայացվել Վայոց ձորի մարզպետի տեղակալի հաղորդման առթիվ նախապատրաստված նյութերով քրեական գործ հարուցելը մերժել։ Քրեական գործի հարուցումը մերժվել է ՀՀ ՔՕ-ի 258-րդ հոդվածով նախատեսված խուլիգանության հանցակազմի բացակայության հիմքով»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Ռազմիկ Տոնոյանը հաղորդում է ներկայացրել Ոստիկանություն, որ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն ու Եղեգիս համայնքի Արտաբույնք բնակավայրի վարչական ղեկավար Արմեն Սեդրակյանը հարձակվել են իր վրա, անհարգալից վերաբերմունք ցուցաբերել, իր հասցեին հնչեցրել սեռական բնույթի հայհոյանքներ, անվայել արտահայտություններ արել: Այնուհետև հրապարակվել էին լուսանկարներ՝ Եղեգնաձորում ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի և Վայոց Ձորի Եղեգիս համայնքի Արտաբույնք համայնքի ղեկավար Արմեն Սեդրակյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպից:


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
Հունաստանում սննդի գործարանում բռնկված հրդեհը երեք մարդու կյանք է խլել
17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը