Ամերիկացուն մեղադրել են Թրամփին սպառնալից նամակներ ուղարկելու համար
Ամերիկյան Քոնեկտիկուտ նահանգի իշխանությունները կիրակի մեղադրանք են ներկայացրել Նյու Հեւեն քաղաքի բնակչին սպիտակ փոշով եւ սպառնալիքներով նամակների համար՝ ուղղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Ասոշիեյթեդ պրեսին։
Իշխանությունների տեղեկություններով՝ Գերի Ջոզեֆ Գրավելը պնդում էր, որ ծրարներում, որոնք նա ուղարկել էր անցած տարի, սիբիրյան խոցի սպորներ էին։ Նա նաեւ դրանցում գրառումներ էր դնում հետեւյալ բովանդակությամբ. «Դուք մեռնելու եք»։ Իրականում ծրարներում ավելի հաճախ մանկական փոշենյութ էր։
Գրավելը նման ուղերձներ ուղարկել է նաեւ Քոնեկտիկուտի իսլամական կենտրոն եւ այլ կազմակերպություններ։ Նա նաեւ զանգահարել է հեռախոսով եւ տեղեկացրել իբր տեղադրված ռումբերի մասին։

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...