Մերկելը հերքել է իր վաղաժամ հրաժարականի մասին ասեկոսեները
Քրիստոնեա-դեմոկրատական միության նախագահը հերքել է տեղեկատվությունը, որ Անգելա Մերկելը կարող է վաղաժամ հեռանալ Գերմանիայի կանցլերի պաշտոնից եւ փոխանցել նրան իր լիազորությունները: Այդ մասին գերմանական պահպանողականների ղեկավարը հայտարարել է կիրակի Welt am Sonntag թերթի հրապարակած հարցազրույցում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Կանցլերն ու կառավարությունն ընտրված են ամբողջ օրենսդրական ժամկետով, եւ քաղաքացիներն իրավացիորեն ակնկալում են, որ նրանք (կանցլերն ու կառավարությունը) լուրջ են վերաբերվում պարտականություններին, որոնք բխում են այդ ընտրություններից,-ասել է Կրամփ-Կարենբաուերը:-Այդկերպ ինձ համար ես բացառում են, որ ջանքեր կգործադրեմ միտումնավոր փոփոխության (իշխանության) համար»: Գերմանիայի Քրիստոնեա-դեմոկրատական միության առաջնորդի խոսքերով՝ 2020 թվականի աշնանը կուսակցությունը մտադիր է ներկայացնել իր նոր նախընտրական ծրագիրն ու որոշել կանցլերի պաշտոնի իր թեկնածուին:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Կրամփ-Կարենբաուերը հունիսի 2-3-ին նշանակել է կուսակցության ղեկավարության արտահերթ ժողով: Պաշտոնական օրակարգը հարկային հարցերի քննարկումն է: Զուգահեռաբար կրկին շրջանառվում են հին ասեկոսեները Բունդեսթագում արտահերթ ընտրությունների հավանականության մասին, ինչը կնշանակեր կանցլերի պաշտոնից Մերկելի վաղաժամ հրաժարականը: Ըստ ասեկոսեների՝ հենց դա են քննարկելու պահպանողականները ժողովի ժամանակ:
2018 թվականի վերջում Անգելա Մերկելը հեռացել էր ՔԴՄ-ի նախագահի պաշտոնից, սակայն շարունակել էր մնալ կանցլերի պաշտոնում: Նրա խոսքով՝ նա կշարունակի իր լիազորությունները մինչեւ 2021 թվականն՝ իր պաշտոնավարման չորրորդ ժամկետի ավարտը: Սակայն նա այլեւս մտադիր չէ առաջադրել իր թեկնածությունը: Համարվում է, որ կանցլերի պաշտոնում նրան կփոխարինի Կրամփ-Կարենբաուերը:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...