Համացանցի օգտատերերը ծաղրել են երեխաների հետ ֆուտբոլ խաղացող Թերեզա Մեյին (տեսանյութ)
Twitter սոցկայքի օգտատերերը ծաղրել են Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյին նրա ներբեռնած տեսանյութի համար, որում նա երեխաների հետ ֆուտբոլ է խաղում:
«Սա անգլիական ֆուտբոլի համար պատմական շաբաթ էր, մեր ֆուտբոլային ակումբները ոգեշնչում են երեխաներին, մեծահասակներին և վարչապետերին»,- գրել է Մեյը տեսանյութի վերնագրում:
Մեծ Բրիտանիայի վարչապետն այս կերպ անդրադարձել է անգլիական «Լիվերպուլ» և «Տոտտենհեմ» ակումբների՝ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ դուրս գալուն, ինչպես նաև այն փաստին, որ Եվրոպայի լիգայի եզրափակչում հաղթանակի համար կպայքարեն անգլիական «Չելսի» և «Արսենալ» ակումբները:
Տեսանյութի մեկնաբանություններում շատ օգտատերեր քննադատել և ծաղրել են քաղաքական գործչին՝ ասելով, որ նրանից ավելի լավ ֆուտբոլիստ դուրս կգա, քան վարչապետ:
«Ձեր դարպասին արդեն այնքան գոլ է խփվել, որ ես Ձեր փոխարեն կմտածեի այլ սպորտով զբաղվելու մասին»,- նկատել է օգտատերերից մեկը:
«Ինչպե՞ս է Մեծ Բրիտանիայի վարչապետին հաջողվում այսքան հաճախ հայտնվել անհարմար իրավիճակներում»,- գրել է մեկ այլ օգտատեր:
It’s been a historic week for English football, with Liverpool, Spurs, Arsenal and Chelsea inspiring children, adults, Prime Ministers... pic.twitter.com/pLyqEzldiI
— Theresa May (@theresa_may) 11 мая 2019 г.

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...