Ի՞նչ ունեցվածք ունեն քննիչներն ու դատախազները
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքէջը շարունակում է համալրվել նոր հայտարարագրերով։
Ի՞նչ ունեցվածք ունեն քննիչներն ու դատախազները, որոնք կոչված են պայքարելու հանցավորության դեմ։
«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի ՀԿԳ քննիչ Գրիգոր Հովհաննիսյանը հայտարարագրել է 11 000 000 ՀՀ դրամ, իսկ եկամուտը՝ 3 387 808 դրամ։ Հատուկ կարևոր գործերով քննիչը հայտարարագրել է նաև պաշտոնը ստանձնելու տարվա ընթացքում ձեռք բերած 10 000 000 ՀՀ դրամ արժողությամբ Toyota Land Cruiser Prado մակնիշի ավտոմեքենան։
Նախորդ տարվա ընթացքում անշարժ գույք ձեռք չի բերել Երևանի քննչական վարչության «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում կատարված հանցագործությունների քննության բաժնի պետ Անդրանիկ Իվանյանը, ում դրամական միջոցները 2018 թվականին չեն գերազանցել 5 000 000 ՀՀ դրամը, իսկ եկամուտները՝ 6 153 779 ՀՀ դրամ։
Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազության ավագ դատախազ Միքայել Գրիգորյանն էլ հայտարարագրել է 9 000 000 ՀՀ դրամ։ Ավագ դատախազի 2018 թվականի եկամուտը կազմել է 10 129 236 ՀՀ դրամ, որից 5 229 236 դրամն աշխատանքի վարձատրությունն է, իսկ 4 900 000 ՀՀ դրամը՝ տարվա ընթացքում ստացված փոխառությունները-վարկերը։


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...
Հունաստանում սննդի գործարանում բռնկված հրդեհը երեք մարդու կյանք է խլել
17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը