Մեկ ուղղությամբ շարժվելու կարողությունը՝ ոչ ի հաշիվ մյուսի, ամենամեծ մարտահրավերն է մեր արտաքին քաղաքականությունում. Զ. Մնացականյան
ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն անդրադարձել է Վրաստանի, Իրանի, ԱՄՆ-ի, Չինաստանի, ՌԴ-ի հետ Հայաստանի հարաբերություններին, փոխգործակցությանը, խոսել է «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» համաժողովին բարձր մակարդակով ՀՀ-ի չմասնակցելու պատճառների մասին:
«Մենք, փոքր երկիր լինելով, փորձում ենք կառուցել մեր օրակարգը մեր ազգային շահին համապատասխան և փորձում ենք դիրքավորել այնպես, որ բալանսը պահպանենք: Մեր մոտեցումը եղել է այն, որ մենք չափազանց կարևոր օրակարգ ունենք այս ուղղություններով: Եվ մեկ ուղղությամբ շարժվելու կարողությունը՝ ոչ ի հաշիվ մյուսի, ամենամեծ մարտահրավերն է մեր արտաքին քաղաքականությունում: Փորձում ենք ավելի ներգրավված լինել այս ուղղություններում` ճիշտ հաշվարկված քաղաքականություն վարելով, որպեսզի կարողանանք ողջամիտ առաջ շարժվել և ապահովել մեր ազգային շահերը»,-նշեց նախարարը:
-Վրաստանի և Իրանի հետ հարաբերություններում զարգացումների ի՞նչ ակնկալիքներ ունենք մոտ ապագայում:
-Ինչպես որ արտահայտված է մեր կառավարության ծրագրում, մեր անմիջական հարևանները` Վրաստանը և Իրանը, ռազմավարական առումով եղել ու մնում են մեր կարևոր ուղղություններից մեկը: Մենք մեր ծրագրում ձևավորել ենք նաև այն մոտեցումը, որ փորձելու ենք զերծ պահել այդ հարաբերությունները տարբեր աշխարհաքաղաքական ազդեցություններից: Սա է մեր հարբերությունների հիմքում դրված: Գիտեք, որ կա բավական հետաքրքիր և արդյունավետ դրական դինամիկա մեր վրացի գործընկերների հետ: Բավական երևելի աշխատանք է կա նաև հարավային ուղղությամբ: Եվ այդ ամենը, իհարկե, բավական բարդ գործառույթ է այն առումով, որ պետք է համագործակցել և զարգացնել այն, ինչն անմիջապես բխում է մեր ազգային շահերից` միևնույն ժամանակ համադրելով դա աշխարհաքաղաքական տարբեր զարգացումների հետ և կարողանալով գտնել ձևաչափեր` ինչպես զերծ պահել այդ հարաբերությունները նման ճնշումներից: Այս տարվա ընթացքում, կարծում եմ, որ ունենք բավական դրական բնականոն հարաբերությունների զարգացումներ: Բնական է, որ երկկողմ հարաբերություններում կան տարբեր հարցեր: Ամեն ինչ չէ, որ կարող է հարթ ընթանալ և լինել առանց խնդիրների: Սակայն մեր աշխատանքի միջոցով մենք կարողացել ենք և ունենք բավականին լավ ձևաչափեր և խողովակներ միմյանց հետ աշխատելու համար:
-Ի՞նչ զարգացումներ կարող ենք ակնկալել Հայաստան-ԱՄՆ, ՀՀ-ՉԻնաստան, ՀՀ-ՌԴ հարաբերություններից: Ինչո՞ւ Հայաստանը չմասնակցեց «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» համաժողովին:
-Գիտեք, որ Ռուսաստանի հետ ունենք հարաբերությունների չափազանց լայն օրակարգ: Նշեցիք «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» համաժողովի մասին: Բնապահպանության նախարարը մասնակցել է դրան: Իսկ ամենաբարձր մակարդակով, վստահ եմ, որ սա վերջինը չէ և ինչ-որ չափով նույնպես մենք ադապտացնում ենք մեր գերակայություններն այս նոր զարգացումներին: Եվ վստահ եմ, որ մենք առաջին հերթին այնտեղ բավական գիտակցված քաղաքականություն ձևավորելու միջոց ունենք: Նշեցիք երեք հիմնական ուղղություններ, բայց կան նաև այլ ուղղություններ նույնպես: Եվ մենք, փոքր երկիր լինելով, փորձում ենք կառուցել մեր օրակարգը մեր ազգային շահին համապատասխան և փորձում ենք դիրքավորել այնպես, որ բալանսը պահպանենք: Մեր մոտեցումը եղել է այն, որ մենք չափազանց կարևոր օրակարգ ունենք այս ուղղություններով: Եվ մեկ ուղղությամբ շարժվելու կարողությունը՝ ոչ ի հաշիվ մյուսի, ամենամեծ մարտահրավերն է մեր արտաքին քաղաքականությունում: Փորձում ենք ավելի ներգրավված լինել այս ուղղություններում` ճիշտ հաշվարկված քաղաքականություն վարելով, որպեսզի կարողանանք ողջամիտ առաջ շարժվել և ապահովել մեր ազգային շահերը:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...