Պետդեպարտամենտը նշել է Պոմպեոյի եւ Պուտինի առաջիկա հանդիպման թեմաները
Ամերիկյան վարչակազմը գտնում է, որ ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոյի՝ մայիսի 12-14-ին Ռուսաստան կատարվելիք այցի արդյունքները ցույց կտան նաեւ երկու երկրների նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Դոնալդ Թրամփի հանդիպման կազմակերպման հեռանկարները: Այդ մասին լրագրողների համար հատուկ հեռախոսային բրիֆինգի ընթացքում հայտնել է Պետդեպարտամենտի բարձրաստիճան ներկայացուցիչը:
Նա ուղիղ պատասխան չի տվել ՏԱՍՍ-ի հարցին, թե մտադիր է արդյոք Պոմպեոն Ռուսաստանի առաջնորդի հետ առաջիկա հանդիպումների ժամանակ դիտարկել Պուտինի եւ Թրամփի հանդիպման կազմակերպման հնարավորությունը: «Գագաթնաժողովի եւ առաջիկա հանդիպումների առումով պետք է ուղղորդեմ ձեզ Սպիտակ տուն: Տեսնենք՝ ինչպիսին կլինեն այցի արդյունքները»,-ասել է բրիֆինգը վարողն այդ առնչությամբ:
Ընդ որում՝ նա ընդգծել է, որ ԱՄՆ-ը կցանկանային հասնել Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավմանը: «Դարձյալ ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի հարաբերությունների լավացումը կբխեր մեջ [ամերիկյան] շահերից»,-նշել է դիվանագետը:
Պետդեպում նշել են նաեւ, որ սպառազինությունների վերահսկողության հարցը կլինի Պոմպեոյի եւ Պուտինի հանդիպման առջնահերթություններից մեկը:
«Բանակցությունների առաջնահերթություններից մեկը կլինի սպառազինման վերահսկողությունը»,-ասել է նա: «Կքննարկվեն մի շարք գլոբալ մարտահրավերներ, այդ թվում՝ Ուկրաինան, Վենեսուելան, Իրանը, Սիրիան եւ ԿԺԴՀ-ը»,-ընդգծել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը:
«Դա դիվանագիության խնդիր է՝ հանդիպել, անցկացնել անկեղծ զրույցներ եւ աշխատել՝ փնտրելով ոլորտները, որոնցում մենք կարող ենք համագործակցել»,-հավելել է նա:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...