Բրիտանիան մտահոգված է ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ առեւտրային տարաձայնությունների սրմամբ
Բրիտանիան մտահոգված է ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ առեւտրային տարաձայնությունների սրմամբ:
Լոնդոնը կարծում է, որ ոչ ոք չի շահի առեւտրային պատերազմից, հայտարարել է վարչապետ Թերեզա Մեյիի մամուլի քարտուղարը, հաղորդում է Reuters-ը:
«Մենք արդեն ասել ենք, որ մտահոգված ենք այդ հարցով, եւ մեզ համար պարզ է, որ ոչ ոք չի շահի առեւտրային պատերազմներից», - ասել է մամուլի քարտուղարը: «ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ քննարկումները շարունակվում են, եւ մենք հուսով ենք, որ նրանք լուծում կգտնեն` հետագա էսկալացիայից խուսափելու համար»:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն մայիսի 10-ին 25 տոկսով բարձրացրել էր ավելին քան 200 մլրդ դոլարի չափով չինական ապրանքների ներկրման մաքսատուրքերը: Չինաստանը հայտարարել էր, որ պատասխան միջոցներ կձեռնարկի:
Այս ամենը տեղի է ունենում Վաշինգտոնի եւ Պեկինի միջեւ շարունակվող առեւտրային բանակցությունների ֆոնին, որոնց հերթական փուլը տեղի կունենա այսօր ԱՄՆ մայրաքաղաքում:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...