«Իմ քայլը հանուն Արարատի մարզի» միջոցառումը կրկին առանց մրցույթի կազմակերպել է Ամանորի և Քաղաքացու օրվա միջոցառումների կազմակերպիչ ընկերությունը
«Իմ քայլը հանուն Արարատի մարզի» միջոցառման համար կրկին մեկ անձից գնման ընթացակարգով գումար է տրամադրվել «Ֆակտորի պրոդաքշն» ընկերությանը, որը 25 մլն դրամով կազմակերպել էր Երևանում «Քաղաքացու օրվա» միջոցառումները, Ամանորի և Թումանյանի 150 ամյակի միջոցառումները:
Tert.am-ի հարցմանն ի պատասխան Արարատի մարզպետարանից հայտնեցին, որ մայիսի 4-ին «Իմ քայլը հանուն Արարատի մարզի» ներդրումային ծրագրերի համաժողովի կազմակերպման համար մարզպետարանի բյուջեից հատկացվել է 1 միլիոն ՀՀ դրամ: Սակայն, մարզպետարանից չէին պատասխանել, թե միջոցառման հովանավոր ընկերությունները՝ «Անի Տեքսը», «Արտֆուդը», «Մանանա գրեյնը», «ԱԿԲԱ բանկը», որքա՞ն գումար են տրամադրել՝ նշելով, որ դա կոմերցիոն գաղտնիք է:
Ըստ հարցման պատասխանի՝ «Իմ քայլը հանուն Արարատի մարզի» միջոցառման կազմակերպման գնումը կատարվել է մեկ անձից գնման ընթացակարգով: Իսկ թե ինչու է միջոցառման կազմակերպումը պատվիրակվել «Ֆակտորի պրոդաքշն» ընկերությանը, մարզպետարանից պատասխանել էին. «Միջոցառման կազմակերպումը պատվիրվել է «Ֆակտորի պրոդաքշն» ընկերությանը՝ հաշվի առնելով կազմակերպության փորձը նմանատիպ միջոցառումների անցկացման գործում»:
Հիշեցնենք, որ առանց մրցույթի՝ մեկ անձից գնման ձևով Երևանում «Քաղաքացու օրվա» միջոցառումների կազմակերպումը կրկին պատվիրակվել է «Ֆակտորի Փրոդաքշն» ՍՊԸ-ին: Քաղաքացու օրը, բացի երևանյան միջոցառումների անցկացման համար 25 մլն դրամի տրամադրմանը, «Ֆակտորի Փրոդաքշն»-ին է վստահվել պաստառների դիզայնի մշակումն իրականացնելը, որը կառավարության համար արժեցել է 1.5 մլն դրամ:
Այս ընկերությունը նաև Երևանում Ամանորի միջոցառումների կազմակերպումն է իրականացրել՝ մեկ անձից գնման ձևով: Թումանյանի 150-ամյակի միջոցառումները ևս «Ֆակտորի Փրոդաքշնի» կողմից են կազմակերպվել:


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...
Հունաստանում սննդի գործարանում բռնկված հրդեհը երեք մարդու կյանք է խլել
17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը