Քոչարյանի գործով նիստին դատախազությունն իր դիրքորոշումը կհայտնի Արցախի նախագահների դիմումի վերաբերյալ
Ինձ համար այդ երեւույթը գոյություն ունի այնքանով, որքանով իրավական է, որեւէ ազդակ կամ քաղաքական նշանակություն չի ազդում իմ որոշումների վրա: Այս մասին այսօր՝ մայիսի 10–ին խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն՝ անդրադառնալով հարցին, արդյոք Արցախի երկու նախագահների կողմից իրեն ուղղված նամակը ազդակ չէ՞ր Հայաստանի արդարադատությանը միջամտելու փորձի։
Անդրադառնալով Քոչարյանի պաշտպանները պատրաստվում են հաջորդ դատական նիստի ժամանակ ներկայացնել Արցախի նախագահների նամակն ու երաշխավորման հիմքերը եւ դատախազությունը պարտավոր է անդրադառնալ այդ նամակին` Դավթյանն ասաց.
«Դատախազությունն արդեն այդ փուլում՝ որպես կողմ, դիրքորոշում է հայտնելու դրա մասին, նիստը լինելու է ամսի 13-ին: Դատախազությունը կներկայանա եւ այդ օրն իր դիրքորոշումը կհայտնի»։
Հարցին՝ արդյոք մինչեւ հիմա հիմքեր կա՞ն համարելու, որ ՀՀ երկրորդ նախագահին կալանքի տակ պահելու հիմքեր կան, հաշվի առնելով, որ նախաքննությունն ավարտվել է, դատախազը պատասխանեց.
«Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հիմքերին մեր նախաձեռնությամբ անդրադառնալու մեր լիազորությունը սպառվեց ապրիլի 29-ին, երբ մենք գործն ուղարկեցինք դատարան: Մենք չփոխեցինք կալանքի միջոցը, դա նշանակում է՝ այդ պահին մեր որոշման տիրույթում մենք այդ կարծիքի էինք: Քննության հետագա փուլերում՝ յուրաքչանյուր կոնկրետ իրավիճակին բնորոշ, մենք արդեն ոչ թե որոշող ենք, այլ՝ դիրքորոշում հայտնող, ու կկհայտնենք մեր դիրքորոշումը»:
Հիշեցենք, որ Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանը եւ Արցախի Հանրապետության երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը օրեր առաջ դիմել էին ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ կոչ անելով փոխել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը։ Դատախազությունը սակայն մերժել էր խնդրանքը՝ պատճառաբանելով, որ այդ հարցը դուրս է ՀՀ դատախազության լիազորությունների տիրույթից, քանի որ գործն արդեն Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում է եւ դատախազությունը տվյալ քրեական գործով վարույթն իրականացնող մարմինը չէ:


















































Երևանում խուլիգանական վարք դրսևորելու կասկածանքով ձերբակալվել է լեհական ակումբի 17 երկրպագու
Դաշտ են դուրս գալիս ձեւիստները
Ում դրոշը պետք է երեւա սահմանի այն կողմում
Քաղաքապետարանի ավտոբուսների մասնակցությամբ ամեն 2-րդ վթարի մեղավորը ավտոբուսի վարորդներն են
Բեմ են դուրս գալիս «սոցիոլոգները»
Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռում ոչ ադեկվատ վիճակում գտնվող ուղևորը ձերբակալվել է
Հայրն իր կյանքի գնով փրկել է խեղդվող որդուն
200.000 դոլար՝ միջնորդության և 23.000 դոլար՝ կառուցապատման թույլտվության համար. Աղազարյանի գործը դատ...
61 միլիոն եվրո․ Մբապեն դատարանում հաղթել է ՊՍԺ–ին
ՍԱՏՄ-ն անհայտ ծագման միս է առգրավել ու ուղարկել ոչնչացման (տեսանյութ)