Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հայտնի են 2025թ․ «Լավագույն ուսանող» մրցույթի հաղթողները․ 37 ուսանող կստանա կրթաթոշակ Զգուշացեք, մանավանդ եթե որևէ բուժհիմնարկի աշխատակից եք. Նարինե Մանուկյան Էրդողանը հայտարարել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման խորհրդանշական քայլերի մասին ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Կրիպտոակտիվների մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունների նախագիծը ՀՀ-ում առողջության համընդհանուր պարտադիր ապահովագրության մասին օրենքն ընդունվեց Շիրակի մարզպետը կանչվել է Կառավարություն, այսօր նա պաշտոնանկ կարվի Առաջարկվում է ընտանիքում ծնված երրորդ և հաջորդ յուրաքանչյուր երեխային տրվող աջակցությունը դարձնել պետական նպաստ Միակ հակամարտությունը, որի կարգավորմանը նպաստել Է Թրամփի վարչակազմը, եղել է Երևանի և Բաքվի միջև․ DW Բաքվում պահվող Վիգեն Էուլջեքյանի կինը նամակով դիմել է Մեհրիբան Ալիեւային Թրամփը արգելել է ևս հինգ երկրների քաղաքացիների մուտքը ԱՄՆ. արգելքի տակ է արդեն 17 երկիր Բարով ես ծնվել, տղա՛ս. Սուրեն Պապիկյանը որդի է ունեցել Թուրքիայում Գյուլենի կազմակերպության հետ կապերի մեջ կասկածվող 160 մարդ է ձերբակալվել

Մոսկվան սպասում է Վաշինգտոնից լուրերի, Վաշինգտոնը՝ Մոսկվայից արձագանքներիՀայաստան-Ֆրանսիա երկկողմ ռազմավարական պաշտպանական խորհրդակցություններ՝ ՓարիզումԻրանում Հայաստանի դեսպանը զգալի առաջընթաց է նկատում Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացումՀայտնի են 2025թ․ «Լավագույն ուսանող» մրցույթի հաղթողները․ 37 ուսանող կստանա կրթաթոշակԿամերային երաժշտության ազգային կենտրոնը ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ երաժշտական նոր գործիքներ է ձեռք բերելՀԾԿՀ-ն համաձայնություն տվեց «Գազպրոմ Արմենիա»-ի ներդրումային ծրագրինՎրաստանը լուծարում է ԵՄ-ի առաջարկությամբ ստեղծված կոռուպցիայի դեմ պայքարի բյուրոնԶգուշացեք, մանավանդ եթե որևէ բուժհիմնարկի աշխատակից եք. Նարինե ՄանուկյանԷրդողանը հայտարարել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման խորհրդանշական քայլերի մասինԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Կրիպտոակտիվների մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունների նախագիծըՀՀ-ում առողջության համընդհանուր պարտադիր ապահովագրության մասին օրենքն ընդունվեցՇիրակի մարզպետը կանչվել է Կառավարություն, այսօր նա պաշտոնանկ կարվիԱռաջարկվում է ընտանիքում ծնված երրորդ և հաջորդ յուրաքանչյուր երեխային տրվող աջակցությունը դարձնել պետական նպաստՀակակոռուպցիոն քաղաքացիական դատարանում մեկնարկել է Նավասարդ արքեպիսկոպոսին առնչվող գործի քննությունըԳեղարքունիքի քրեական ոստիկանները ձերբակալել են մարմնական վնասվածք պատճառած երիտասարդինՄիակ հակամարտությունը, որի կարգավորմանը նպաստել Է Թրամփի վարչակազմը, եղել է Երևանի և Բաքվի միջև․ DWՌԴ փոխվարչապետ Օվերչուկը Հայաստանում էՔՊ-ում որոշել են, որ Հայկ Սարգսյանը հաջորդ ցուցակում չլինի. պատգամավորը կբողոքարկիԲաքվում պահվող Վիգեն Էուլջեքյանի կինը նամակով դիմել է Մեհրիբան ԱլիեւայինԹբիլիսին հաշվի է առնում ադրբեջանական և հայկական շահերը. ԿոբախիձեԹրամփը արգելել է ևս հինգ երկրների քաղաքացիների մուտքը ԱՄՆ. արգելքի տակ է արդեն 17 երկիրԹուրքիայի Մարմարա ծովը ափից 20 մետր նահանջել էԲարով ես ծնվել, տղա՛ս. Սուրեն Պապիկյանը որդի է ունեցելԹուրքիայում Գյուլենի կազմակերպության հետ կապերի մեջ կասկածվող 160 մարդ է ձերբակալվելՉինաստանի դեսպան. Հայաստանի հետ հարաբերությունները այս տարի նոր մակարդակի են հասելՈւկրաինական անօդաչու թռչող սարքերը բնակելի շենքեր են վնասել Սլավյանսկում Ուայլս. Թրամփը համոզված է, որ Պուտինը խաղաղություն չի ուզում և մտադիր է գրավել ամբողջ Ուկրաինան«Հրապարակ». ՔՊ–ում մերժվածների թիվն ավելանում է«Սարխան» ծածկանունով Սարգիս Գալստյանը տարիներ շարունակ լրտեսnւթյուն է իրականացրել Ադրբեջանի օգտին․ մանրամասներ նրա գործիցՈւկրաինան 700 միլիոն եվրո կստանա անօդաչու թռչող սարքերի գնման համար․ Նիդեռլանդների պաշտպանության նախարարՀայաստանը կողմ է քվեարկել Պաղեստինի ինքնորոշման և անկախ պետություն ստեղծելու իրավունքի բանաձևինՈւկրաինան ԵՄ-ին անդամակցությունը դիտարկում է որպես եվրոպական երկրների կողմից անվտանգության երաշխիքների մաս. ԶելենսկիՈւկրաինայում գտնվող եվրոպական nւժերը կկարողանան հետ մղել ՌԴ զnրքերը. Գերմանիայի կանցլերԵրևանում բախվել են «Nissan»-ն ու «Opel»-ը. կան տուժածներԹափոնին նոր կյանք տալը ստեղծարար մտածողության և բնապահպանական պատասխանատվության համադրություն է. ՇՄՆՊետության հաշվին վոյաժների մեկնող «տուրիստական խումբ» է ձեւավորվել. Ովքեր են խմբումԱնվտանգություն, տնտեսություն, հիբրիդային սպառնալիքների դեմ պայքար. ինչ կետեր է ներառում Լյուքսեմբուրգի հետ ռազմավարական գործընկերության հռչակագիրըՕրենքով պետք է կարգավորել բանակի վերաբերյալ լրատվամիջոցի հրապարակումների իրավունքըԻշխանությունը մարզերում սկսել է ակտիվ ստորագրահավաք՝ Գարեգին Բ-ի հրաժարականի պահանջովՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ 17.12.2025Պապիկյանը հիբրիդային պատերազմի դրսեւորումների մասին Նազիկ Ավդալյանը պատգամավորի թեկնածո՞ւՎթարային ջրանջատում՝ Տավուշի մարզումԴատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին գլխավոր մաքսային տեսուչից բռնագանձել անշարժ և շարժական գույքեր, դրամական միջոցներԹրամփը կարգադրել է արգելափակել պատժամիջոցների տակ գտնվող նավթային լցանավերի մուտքը ՎենեսուելաՀայաստանն արդեն մեկ տարի միացել է «Ազատություն առցանց կոալիցիային»՝ պաշտպանելու առցանց ազատությունըՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՄիրզոյանն ու Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի նախագահը քննարկել են տարածաշրջանային հարցեր«Հարսնաքարն» ու Վլադիմիր Գասպարյանի առանձնատունը չեն քանդիՎաղը ելույթի ընթացքում Թրամփը կանդրադառնա իր նախագահական նվաճումներին․ Սպիտակ տուն

Չինաստանի դեսպան. Հայաստանի հետ հարաբերությունները այս տարի նոր մակարդակի են հասել

Հայ-չինական հարաբերությունները նոր մակարդակի են հասել, և այս նոր փուլում մեզ համար լայն հեռանկարներ են բացվում, և մենք կարող ենք ապագայի համար տարբեր ծրագրեր կազմել: Այս մասին դեկտեմբերի 17-ին «Չինաստանի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերության ամրապնդում. կառավարման ոլորտում փորձի փոխանակման շուրջ երկխոսություն» համաժողովի ժամանակ հայտարարեց Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Լի Սինվեյը:

Նա, մասնավորապես, նշել է. «Սրտանց ողջունում եմ բոլորիդ այսօրվա գիտաժողովին։ Այսօր քննարկելու ենք Չինաստանի կառավարման փորձին առնչվող հարցեր։ Այս քննարկման նպատակը Չինաստանի զարգացման նվաճումներով պարծենալը կամ պարզապես Չինաստանի փորձը գովազդելը չէ։ Մեր նպատակն է պարզել՝ ինչպե՛ս հասնել մեր երկրների և հասարակությունների համապարփակ և կայուն զարգացմանը փոփոխական աշխարհում, ինչպե՛ս հասնել ժողովուրդների միջև փոխադարձ վստահությանը և համագործակցությանը մրցակցությամբ և հակամարտություններով լի աշխարհում։
Այս տարին աննախադեպ էր ոչ միայն աշխարհի, այլև Չինաստանի և Հայաստանի համար։ Այս տարի մենք միասին բազմաթիվ փոփոխությունների և կարևոր պահերի ականատեսը եղանք։ Այս տարի

Վարչապետ Փաշինյանը այցելեց Չինաստան, հանդիպեց նախագահ Սի Ծինպինին։ Հանդիպման կարևոր ձեռքբերումն եղավ երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության հաստատման մասին համատեղ հայտարարությունը և երկկողմ համագործակցությանը վերաբերող մի շարք այլ համաձայնագրերի ստորագրումը։ Հայ-չինական հարաբերությունները հասել են նոր մակարդակի։ Այս նոր մեկնարկային կետում մենք կանգնած ենք լայն հեռանկարների առջև և կարող ենք տարբեր ծրագրեր կազմել ապագայի համար։

Վերադառնանք Չինաստանի կառավարման փորձին առնչվող թեմային։ Այս տարվա կարևոր իրադարձություններից էր Չինաստանի կոմունիստական կուսակցության հոկտեմբերին կայացած 20-րդ կենտրոնական կոմիտեի չորրորդ լիագումար նիստը։ Ինչո՞ւ է այն կարևոր։ Որովհետև այս նիստում ամփոփեց Չինաստանի վերջին հինգ տարիների զարգացումը և ներկայացվեց զարգացման ծրագիր հաջորդ հինգ տարիների համար՝ 2026-ից 2030 թվականների Չինաստանի զարգացման ճանապարհային քարտեզը։ Վերջին հինգ տարիների ընթացքում Չինաստանի տնտեսությունը պահպանել է առողջ աճ. Չինաստանի՝ համաշխարհային տնտեսության մեջ ներդրումը կազմել է 30%: Չինաստանն այժմ աշխարհի ամենամեծ արտադրական երկիրն է՝ արդյունաբերության և մատակարարման շղթաների ամենալայն տեսականիով:

Չինաստանը նաև աշխարհի ամենաբաց երկրներից մեկն է ։ Մենք ամբողջությամբ վերացրել ենք արտադրական ոլորտում արտասահմանյան ներդրումների սահմանափակումները: Չինաստան արտասահմանյան ներդրումների սահմանափակումները:

Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունն այժմ վերածվել է աշխարհի ամենամեծ տնտեսական համագործակցային հարթակի, որը ներառում է ավելի քան 150 երկիր և ավելի քան 30 միջազգային կազմակերպություն: Հաջորդ հինգ տարիների ընթացքում Չինաստանը կշարունակի ապահովել բարձրորակ զարգացում, հատկապես տեխնոլոգիական նորարարությունների զգալի աճի շնորհիվ: Չին ժողովրդի կյանքն էլ ավելի կբարելավվի, Չինաստանի շրջակա միջավայրը կդառնա էլ ավելի գեղեցիկ, իսկ Չինաստանի կապերը աշխարհի հետ՝ էլ ավելի սերտ: Չինաստանն իր սեփական զարգացմամբ կշարունակի օգուտ բերել ողջ աշխարհին։

Ինչո՞ւ է Չինաստանը կարողացել նման հաջողության հասնել։ Որովհետև մենք գտել ենք Չինաստանին համապատասխանող զարգացման ուղին, այն է՝ արդիականացում չինական ոճով։ Ի՞նչ է դա։ Կարճ ասած՝ դա լայնածավալ, համընդհանուր բարգավաճման համար նախատեսված արդիականացում է, որն ապահովում է նյութական և հոգևոր զարգացման, մարդկային բարեկոցության և բնական միջավայրի միջև ներդաշնակությունը՝ ուղղված խաղաղ զարգացմանը։

Ինչո՞ւ է չինական ոճով արդիականացումը հաջողության հասել։ Որովհետև մենք ազգային և սոցիալական զարգացումը դիտարկում ենք որպես ամբողջական համակարգ, որի հիմքում ընկած է արդյունավետ կառավարումը։ Չինական կառավարման հիմնական հայեցակարգը մարդակենտրոնությունն է։ Մեր փիլիսոփայությունն է բարելավել մարդկանց կյանքը՝ նրանց կյանքը համապարփակ կերպով բարելավելու միջոցով։ Այս փիլիսոփայության շնորհիվ 800 միլիոն մարդ դուրս է բերվել աղքատությունից, ինչը 70%-ով նպաստել է համաշխարհային աղքատության կրճատմանը։ Այս տեսանկյունից Չինաստանը նախատեսվածից տասը տարի շուտ հասել է ՄԱԿ-ի 2030 թվականի համար առաջադրված նպատակներին։

Չինաստանի Կոմունիստական կուսակցության կողմից ստեղծված կառավարման մեխանիզմները Չինաստանում արդյունավետ կառավարման բանալին են: ՉԿԿ-ն կուսակցություն է, որն ունի բացառիկ հզոր կառավարչական ներուժ։ Այն ապահովում է չինական քաղաքականության կայունությունը և համակարգում է սոցիալական զարգացման բոլոր ոլորտները: ՉԿԿ-ն անձնուրաց կուսակցություն է, որի միակ նպատակն է ծառայել ժողովրդին: 2012 թվականին ՉԿԿ-ն ընդունեց «Ութ կետից բաղկացած կանոնակարգը», որը վերաբերում էր քաղաքական կուսակցությունների ինքնակարգապահության և կոռուպցիայից խուսափելու համաշխարհային մարտահրավերին:

Չինաստանի կառավարման փորձը ոչ միայն սեփական խնդիրները լուծելու համար է, այլև համընդհանուր զարգացման և համաշխարահային կառավարման խնդիրների համար լուծումներ տրամադրելու համար է, այդ լուծում է «համընդհանուր ճակատագիր ունեցող համայքնի» նախաձեռնության ներկայացումը։ Նախագահ Սի Ծինփինի կողմից առաջարկված այս նախաձեռնությունը ութ տարի անընդմեջ ներառվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձևերում։ Այս տարի նախագահ Սին հանդես եկավ ևս մի նախաձեռնությամբ՝ «Գլոբալ կառավարում» նախաձեռնությամբ, որին իր աջակցությունն է հայտնել Նիկոլ Փաշինյանը։ Վերջերս ՄԱԿ-ի կենտրոնական գրասենյակում ստեղծվեց «Գլոբալ կառավարման բարեկամների խումբը», Չինաստանը ողջունում է
Հայաստանի մասնակցությունը այդ նախաձեռնությունում։

Վերջապես, կցանկանայի նշել, որ Չինաստանի կառավարման յուրօրինակ փորձը միայն Չինաստանի պատմության մաս չէ. այն անբաժանելի է համաշխարհային կառավարումից: Չինաստանն ու Հայաստանը հինավուրց քաղաքակրություններ են։ Մենք երկուստեք հույս ենք հայտնում հասնել ազգային զարգացմանը և մեր ժողովուրդների երջանկությանը, ձգտում ենք համաշխարհային խաղաղությանը և պայծառ ապագային: Խաղաղ զարգացման և համաշխարհային կառավարման գործում մենք, անկասկած, գործընկերներ ենք: Չինաստանը պատրաստ է կիսվել իր զարգացման փորձով և հնարավորություններով: Լիահույս ենք Հայաստանի լուսավոր ապագայի ականատեսը լինելուն։ Շնորհավորում եմ բոլորին Ամանորի առթիվ և մաղթում ամենայն բարիք: