Ոստիկանությունն ուսումնասիրում է Մալայան ԲԿ-ում տեսողության խանգարումների դեպքերի վերաբերյալ հրապարակումները
Մալայանի անվան Ակնաբուժական կենտրոնում վարակված աչքի դեղի ներարկման հետևանքով մի խումբ քաղաքացիների տեղողության խանգարումներ ստանալու վերաբերյալ հրապարակումների հիման վրա ոստիկանության Մաշտոցի բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Այս մասին NEWS.am–ին հայտնեց ոստիկանության լրատվական վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը:
Հիշեցնենք, որ Երեւանում 5 պացիենտներ քիչ է մնացել կուրանան վարակված աչքի դեղի պատճառով, որը ներարկելու հետեւանքով նրանց աչքերում վտանգավոր ինֆեկցիա է ներթափանցել: Ս. Մալայանի անվան Ակնաբուժական կենտրոնի տնօրենի տեղակալ Զառա Մալայանը NEWS.am Medicine-ի թղթակցին հայտնեց, որ դեղն, ըստ նախնական անալիզների, վարակված է աղիքային ցուպիկով:
Տուժածների հարազատների խոսքով՝ խնդիրները սկսվել են Նատալի ֆարմ դեղատնից ձեռք բերված Avastin դեղամիջոցի օգտագործումից հետո:
Նատալի ֆարմ ընկերությունն էլ իր հերթին հայտարարել էր որ ձեռքբերված Շվեյցարական Ռոշ ընկերության Avastin դեղամիջոցը, որի օգտագործման հետեւանքով մի քանի հոգի բախվել են տեսողության բարդ խնդրի, նախատեսված չէ ներակնային ներարկման համար։
«Տվյալ դեղամիջոցը ըստ ՀՀ-ում գրանցված կիրառման ցուցումների՝նախատեսված չէ ներակնային ներարկման համար և, եթե բժիշկը ստանձնում է դրա ներարկումը, ապա ինքն է ամբողջությամբ կրում բոլոր բարդությունների և կողմնակի ազդեցությունների պատասխանատվությունը»,–ասված է ընկերության տարածած հայտարարությունում։


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...
Հունաստանում սննդի գործարանում բռնկված հրդեհը երեք մարդու կյանք է խլել
17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը