«Մի սերվերում կուտակվելու են շատ գաղտնի տվյալներ». Վանեցյանի առաջարկով հարցը հանվեց կառավարության օրակարգից
Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 10-ի նիստում հերկու շաբաթով հետաձգեց Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանի առաջարկած նախագիծը Ինտեգրված կադաստրի ստեղծման հայեցակարգը և հայեցակարգից բխող միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին:
Հետաձգելու առաջարկով հանդես եկավ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ նշելով, որ իր գլխավորած ծառայությունը չի ստացել այդ մասին ծանուցում, տեղեկացված չէ և առաջարկում է հարցը հանել օրակարգից:
«Այս որոշումն ընդունվելու դեպքում մի սերվերում կուտակվելու են տվյալներ, որոնք շատ գաղտնի են եւ պարունակելու են մեր երկրի գետնի վրա, գետնի տակ եղած ողջ ենթակառուցվածքները, ընդերքը, ինչպես նաեւ ամենակարեւորը՝ կոորդինատները:
Պարզ չէ, թե մենք այդ տեղեկությունները ոնց ենք պաշտպանելու, ոնց ենք պահպանելու դրանց արտահոսքը, նաեւ պարզ չէ այս տվյալներից օգտվողների ցանկը»,-ասաց Վանեցյանը:
Ի պատասխան Սարհատ Պետրոսյանը նկատեց, որ այսօր միայն հայեցակարգն է քննարկվում, ոչ թե իրականում այդ համակարգի ստեղծման հարցը. «Մինչեւ համակարգի ստեղծելը նվազագույնը մեկ տարի ժամանակ ունենք, պարոն Վանեցյան, եւ ձեզ հետ միասին կփորձենք բոլոր ռիսկերը նվազեցնել: Ինչո՞ւ չի ուղարկվել ԱԱԾ, որովհետեւ շահագրգիռ մարմիններին ենք ուղարկել: Կշտկենք դա»,-ասաց նա:
Իր հերթին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասա, որ եթե անվտանգության հետ կապված հարցեր կան, ճիշտ կլինի հայեցակարգային մակարդակում քննարկել, որ թյուրըմբռնումներ չլինեն:
Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը նշեց, որ հարցը հրատապ է և ցանկալի չէ այն հետաձգել, սակայն հարցը հետաձգվեց երկու շաբաթով:
Մինչ այդ ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեն հաղորդագրություն էր տարածել, ըստ որի, Սարհատ Պետրոսյանը կադաստրային հեղափոխական հարցեր է ներկայացնելու կառավարության նիստում:
«Կառավարության նիստի օրակարգում Կադաստրի կոմիտեին առնչվող եւ ամբողջ երկրում մեծ շրջադարձի հավակնություններ ունեցող երկու կարեւոր հարց է ընդգրկված։ Մեկով կստեղծվի համակարգ, որով համաժամանակյա թարմացման հնարավորությամբ մեկ հարթակում կպահվեն երկրի կենսագործունեության բոլոր բնագավառների տարածական տվյալները, մյուսի ընդունմամբ Հանրապետությունում վերջապես միասնական չափորոշիչների եւ համաժամանակյա վարման կբերվեն հասցեները։ Առաջարկվող մեխանիզմների կիրառումն անհամեմատ կթեթեւացնի բնակիչների, տնտեսվարողների շատ հոգսեր, իսկ պետական մակարդակում կխթանի տնտեսության զարգացումը։
Հայաստանում ինտեգրված կադաստրի համակարգ ունենալը կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանի մտահղացումն էր շատ վաղուց եւ մինչեւ պաշտոնավարումը։ Առաջինը՝ որպես «պիլոտային կադաստր», մեկտեղվելու են հուշարձանների կադաստրային տվյալները։ Վերջին 9 ամիսների ընթացքում հին ու նոր մասնագետների թիմի հետ գաղափարը մշակվեց, հղկվեց, քննարկվեց այլ գերատեսչությունների, պետական ու մասնավոր մարմինների, անշարժ գույքի շուկայի դերակատարների հետ։ Նույն ճանապարհն անցավ նաեւ հասցեների միասնական ռեգիստր ունենալու գաղափարը»:


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը
Հունաստանում սննդի գործարանում բռնկված հրդեհը երեք մարդու կյանք է խլել