Տարեվերջյան իմ ասուլիսում եւս 100 փաստ կունենանք ներկայացնելու հանրությանը. Փաշինյան
Կառավարության գործունեության 100 փաստերի հրապարակումով հաշվետվողականության նոր նշաձող է սահմանվել եւ մենք պետք է հաշվետվողականության հենց այսպիսի ձեւաչափ կիրառենք: Այս մասին, այսօր՝ մայիսի 10-ին, կառավարության նիստի սկզբում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա տեղեկացրեց, որ տարեվերջյան իր ասուլիսում եւս նոր 100 փաստ պետք է ունենան հասարակությանը ներկայացնելու. «Այսօր էլ ունենք այդ փաստերը, բայց որոշեցինք այդտեղ ներառել այն փաստերը, որոնք շատ կոնկրետ են, հասցեական են, Հայաստանի կյանքում, մարդկանց կյանքում տնտեսական իրավիճակում ապագայի նկատմամբ մեր ունեցած վստահության նկատմամբ շատ կոնկրետ բան են փոխել:
Մենք ժամանակ առ ժամանակ պետք է շատ կոնկրետ անդրադարձ ունենք մեր կատարած աշխատանքի արդյունքում արձանագրված այն փաստերն, որոնք Հայաստանի կյանքում կոնկրետ բան են փոխում:
Մենք ոչ թե կսպասենք մինչեւ դեկտեմբեր, որ հավաքենք փաստերը, այլ այդ փաստերի ստեղծումը կլինի մեր ամենօրյա աշխատանքի հիմնական իմաստը: Ես նաեւ ըստ այդմ կգնահատեմ մեր նախարարությունների, կառավարության առընթեր մարմինների աշխատանքը»,-հայտարարեց Փաշինյանը՝ ակնկալելով, որ առաջիկա մեկ տարում կառավարության աշխատանքի արդյունավետության տեմպն ավելի բարձր կլինի:


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը
Հունաստանում սննդի գործարանում բռնկված հրդեհը երեք մարդու կյանք է խլել