Գազի գինը բարձրացել է՝ չնայած պայմանավորվածությանը. պարզաբանում կառավարությունում
Մայիսի 1-ից ավտոգազալցակայաններում գազը կիլոգրամով են լիցքավորում:Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանատուներից փորձեց պարզել ՝ինչպես են դրան արձագանքել ավտոգազալցակայանները:
ՀՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն ասաց, որ գրեթե բոլոր ԱԳԼՃԿ-ներն անցել են այդ տարբերակին, սակայն փոփոխություն է տեղի ունեցել նախապես պայմանավորված գների առումով: Նախատեսված է եղել 1 կգ-ի դիմաց 280 դրամ, սակայն վերջնական տարբերակով ավտոգազալցակայանները գազը վաճառում են 300-310 դրամի սահմաններում:
Վարչապետի հարցին՝ արդյո՞ք գազալցակայանների սեփականատերերն ընդունում են, որ նախկինում խաբել են վարորդներին, ՊԵԿ նախագահը դրական պատասխան է տվել :
Ըստ Դավիթ Անանյանի՝ նախկինում գազը վաճառվում էր 190-200 դրամով, բայց իրականում վարորդի վրա դա նստում էր 210-224 դրամ: Այժմ, ՊԵԿ նախագահի խոսքով, այլևս հնարավոր չէ խաբել վարորդին, և գազը վաճառվում է 300-310 դրամով:
Վարչապետը հանձնարարել է այլևս թույլ չտալ, որ տնտեսվարողները խաբեն վարորդներին և մեղմ չլինել:
«Էն անեկդոտի նման չլինի, որ ասում է՝ կատակ էր անում, հետ եկեք: Կատակ չենք անում»,-եզրափակեց Նիկոլ Փաշինյանը:


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը
Հունաստանում սննդի գործարանում բռնկված հրդեհը երեք մարդու կյանք է խլել